Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամանորի գիշերը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն այցելել է ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի N զորամաս

08.01.2018

 ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ամեն տարի ավանդաբար Ամանորի գիշերն այցելել է ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի զորամասեր՝ շնորհավորելու ու զինվորների հետ անցկացնելու գալիք տարվա առաջին պահերը և բազմապատկելու հայրենի սահմանների անառիկությունն ապահովողների տոնական տրամադրությունը: Այս տարին բացառություն չկազմեց և, 2018 թվականի առաջին րոպեները մարզպետը կրկին անցակցրեց ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի N զորամասում:
Հարություն Սարգսյանը զորամաս է այցելել մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանի հետ և զորամասի հրամանատար, գնդապետ Արծվիկ Գրիգորյանի ընկերակցությամբ մասնակցել զորամասում կազմակերպված տոնական միջոցառմանը:
Հ. Սարգսյանը հրամանատարին և զինվորներին մաղթել է խաղաղ ու անվտանգ ծառայություն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:08:58