Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է մարզային երիտասարդական կենտրոնի կողմից կազմակերպված տոնական միջոցառմանը

29.12.2017

 Դեկտեմբերի 28-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մասնակցել է մարզային երիտասարդական կենտրոնի կողմից կազմակերպված ամանորյա երեկոյին: Հյուրերի թվում էին ՀՀ Վայոց ձորի նախկին մարզպետ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Սարգսյանը, ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանը, ՀՀ գործադիր իշխանության տարածքային ծառայությունների ղեկավարներ, համայնքների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձիք: Երեկոյին մասնակցում էին մարզի 11 բնակավայրերի երիտասարդական խմբեր և ԵՊՏՀ-ի Եղեգնաձարի մասնաճյուղի, Եղեգնաձորի տարածաշրջանային քոլեջի ու ավագ դպրոցի սաները:
Տոնական միջոցառումները մեկնարկել են նաև ՀՀ Վայոց ձորի մարզի 8 համայնքներում , որոնք կշարունակվեն Ամանորի գիշերը և 2018 թվականի հունվարի տոնական օրերին։ Ուսումնական տարվա առաջին կիսամյակի ավարտից առաջ մարզի հանրակրթական և նախադպրոցական հաստատություններում կազմակերպվել են ամանորյա տոնական միջոցառումներ: Միջոցառումներ են կազմակերպվել նաև մշակութային կազմակերպություններում՝ երաժշտական և արվեստի դպրոցներում, մարզային մշակույթի կենտրոնում և գրադարանում:
Նախադպրոցական հաստատությունների միջոցառումներին մասնակցել են համայնքների ղեկավարներ և ներկայացուցիչներ, սաների համար՝ նվերներով և տոնական տոպտարներով:
Դպրոցականների միջոցառումներին մասնակցել են մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի վարչության պետ Արփիար Ղազարյանը, նույն վարչության գլխավոր մասնագետ, սպորտի, մշակույթի և երիտասարդության գծով պատասխանատու Աղասի Հովհաննիսյանը, ՏՀԿ բաժնի պետ Սոնա Մարգարյանը և այլ պաշտոնատար անձիք:
Մարզի քաղաքներում, համայնքային կենտրոններում, դրվել են տոնածառեր, զարդարվել և տոնական տեսքի են բերվել հրապարակներն ու հարակից փողոցները:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի հանձնարարությամբ մարզպետարանի աշխատակիցները ներկա կգտվեն ամանորի գիշերային միջոցառումներին և տոնական օրերին կազմակերպվելիք ծրագրերին:
Նշենք, որ Վայոց ձորի մարզի սահմանապահ Բարձրունի, Խաչիկ, խնձորուտ և Սերս համայնքների դպրոցների առաջադիմությամբ աչքի ընկնող 12 աշակերտներ հյուընկալվել են ՀՀ Նախագահի նստավայրում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40