Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարպետի մոտ կայացավ 2018 թվականի աշխատանքային անդրանիկ խորհրդակցությունը

08.01.2018

 Այսօր՝ հունվարի 8-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալների, խորհրդականի, մարզպետարանի աշխատակազմի և ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց 2018 թվականի աշխատանքային անդրանիկ խորհրդակցությունը:
Հ. Սարգսյանը խորհրդակցության սկզբում կրկին շնորհավորեց ներկաներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ և բարեմաղթանքներ հղեց նրանց:
Մարզպետը շնորհակալություն հայտնեց խորհրդակցության անդամներին, ինչպես նաև մարզպետարանի ողջ անձնակազմին 2017 թվականի համատեղ գործունեության և արդյունավետ աշխատանքի համար, նշելով, որ նախորդ տարվա ձեռքբերումները բոլորի ջանքերի և թիմային աշխատանքի արդյունք է: Հ. Սարգսյանը նշեց նաև, որ անհրաժեշտ է 2018 թվականին աշխատանքի նկատմամբ ցուցաբերել սրտացավ ու առավել պատասխանատու մոտեցում, գործել ավելի միասնական թիմով, որպեսզի պահպանվի նախորդ տարիներին ստեղծածը և բազմապատկել ջանքերը, որպեսզի մարզն ունենա տնտեսական առաջընթաց ու նոր մեծ ձեռքբերումներ: Հ. Սարգսյանն իր խոսքում կարևորեց նաև աշխատանքային կարգ ու կանոնը և կատարողական կարգապահությունը:
Ըստ բնագավառների ներկայացվեցին կառավարության, պետական գերատեսչությունների և մարզպետի կողմից տրված հանձնարարականների կատարման 2017թվականի արդյունքները:
Մարզպետը հանձնարարեց ըստ բնագավառների տեղեկանքներ ներկայացնել այն աշխատանքների մասին, որոնք շարունակական են լինելու 2018 թվականին: Առանձնակի ուշադրություն հրավիրեց համայնքների եկամուտների և ծախսերի համապատասխանությանը, համայնքային ծառայության պաշտոնների նկարագրի մեջ խոշորացման արդյունքում առաջացած նոր գործառույթների ներառմանը, բուժհաստատություններում վճարովի ծառայությունների գումարների նպատակային օգտագործման գործընթացին, հողօգտագործման բնագավառում հողերի անհատույց օգտագործման բացառմանը, եթե այն համայնքային կամ պետական բյուջեի համար եկամուտ չի ապահովում կամ աշխատատեղի խնդիր չի լուծում: Մարզպետը հանձնարարեց ստորաբաժանումների ղեկավարներին աշխատել միջազգային կամ հանրապետական բոլոր այն կառույցների հետ, որոնց միջոցով հնարավոր է մարզային ծրագրեր իրականացնել և ներդրումներ ապահովել:
Խորհրդակցության ավարտին մարզպետը կրկին շնորհավորեց ներկաներին և մարզպետարանի կոլեկտիվին մաղթեց աշխատանքային հաջողություններ, նոր ձեռքբերումներ, ի նպաստ մարզի տնտեսական առաջընթացին և բնակիչների կյանքի բարելավմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40