Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խեցեգործական աշխատանքների ցուցահանդես Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մարզային կենտրոնում

Խեցեգործական աշխատանքների ցուցահանդես Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մարզային կենտրոնում 10.06.2016

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մարզային կենտրոնն աչքի է ընկնում իր նորարական և երիտասարդների համար նախատեսված հետաքրքիր մտահաղացումներով և ծրագրերով: Հունիսի 9-ին, տեղի ունեցավ նման ծրագրերից մեկի ամփոփիչ ցուցահանդեսը: 2016 թվականի մարտի 24-ին կենտրոնում մեկնարկել է > ծրագիրը: Երկու ամիս տևողությամբ ծրագրին մասնակցել են 14 երիտասարդներ, Վայոց ձորի մարզի տարբեր համայնքներից: Ցուցահանդեսին ներկայացված էին դասընթացի մասնակիցների 60-ից ավելի կավե աշխատանքները: Ցուցահանդեսին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սոնա Մարգարյանը, Եղեգնաձորի մշակութային կրթօջախների, դպրոցների տնօրեններ, ծնողներ և երիտասարդներ: Կենտրոնի համակարգող Հասմիկ Մարգարյանի խոսքով այս ծրագիրը կենտրոնի կողմից իրականացրած սոցիալական ուղղվածություն ունեցող առաջին ծրագիրը չէ: Կենտրոնում իրականացվել

Կանանց ու տղամարդկանց հավասարությունը՝ երկրի զարգացման և սոցիալական արդարության նախադրյալ խորագով սեմինար Վայոց ձորի մարզպետարանում

Կանանց ու տղամարդկանց հավասարությունը՝ երկրի զարգացման և սոցիալական արդարության նախադրյալ խորագով սեմինար Վայոց ձորի մարզպետարանում 10.06.2016

Հունիսի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ > խորագիրը կրող ինտերակտիվ պարապմունքը: Սեմինարի հիմնական թեմաները երկուսն էին. > և >: Հանդիպմանը մասնակցում էին Վայոց ձորի մարզի 6 համայնքերի կոպերատիվների, ինչպես նաև մարզում հասարակական գործունեությամբ զբաղվող ակտիվ կանայք: Դասընթացը վարում էին փորձագետներ՝ Թամարա Հովնաթանյանը և Լիլիթ Զաքարյանը: Մինչ դասընթացը մարզպետարանի շենքի առաջին հարկում բացվել էր նույն թեմայով ցուցահանդես: Ցուցահանդեսի մասնակիցներին ողջունել է մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Նորայր Սիմոնյանը:

Հերքում-պարզաբանում 08.06.2016

,, armlur.am,, էլեկտրոնային կայքը 2016 թվականի մարտի 27-ին հրապարակել է ,,Մինչ մարզային կառույցները շռայլորեն վատնում են պետական բյուջեի միջոցները, բնակիչների սոցիալական խնդիրներն ավելի են շատանում,, վերնագրով նյութը, որի մեջ շարադրվել է ՝ «Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել ընթացիկ տարվա համար պետական կառավարման մարմինների կողմից իրականացված գնումները: Այսօր անդրադարձել ենք ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կատարած գնումներին և պարզել, որ այս կառույցը ևս բենզինի գնման գործընթացում զգալի գերավճարներ է կատարել: Հոդվածի մեջ նշվում է, >: Նշենք, որ 2016 թ. ամբողջ տարվա համար նախատեսված 7 մլն 200 հազար դրամի չափով բենզինի գնման փոխարեն ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կողմից կնքվել է 5 մլն 501 հազար 760 դրամի բենզիզնի գնման պայմանագիր, ըստ որի՝ գումարային տարբերությունը կազմում է 1 մլն 698հազար 240 դրամ: 1-ին եռամսյակում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմը ձեռք է բերել ընդամենը 1670 լիտր > տեսակի բենզին, որը գնվել է 1 լիտրը 330 դրամով, գնումը կատարելով՝ հեղինակի կողմից նշված գործող գնից 60 դրամ էժան գնով: Ինչ վերաբերվում է մարզպետարանի աշխատակազմի ծառայողական մեքենաներին հատկացվող բենզինի չափաքանակին, ապա յուրաքանչյուր ծառայողական ավտոմեքենայի շահագործման համար տրվել է օրական 10 լ, ըստ՝ ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 1-ի 1001-Ն որոշմամբ նախատեսած նորմատիվով (հեղնակը նշել էր, յուրաքանչյուրին՝ 13լ): Ըստ որոշմամբ սահմանված նորմատիվի, բենզինի ձմեռային հատկացումն արվում է 10% հավելումով, որից զերծ է մնացել ՀՀ ՎՁՄ աշխատակազմը: ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի

Հեմոդիալիզային ծառայություն` Վայոց ձորում

Հեմոդիալիզային ծառայություն` Վայոց ձորում 07.06.2016

2015 թվականին Վայոց ձորի մարզ ՀՀ վարչապետի այցի ժամանակ Գետափ համայնքի բնակիչների կողմից բարձրացվեց հեմոդիալիզի ծառայության մարզային բաժանմունքի ստեղծման հարցը, որի ուղղությամբ նախորդ տարիներին մարզում քայլեր էին ձեռնարկվել: Հարցի լուծումը չուշացավ և ՀՀ վարչապետի հանձնարարությամբ` ՀՀ առողջապահության նախարարությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի հետ համատեղ վերջին ամիսներին ձեռնամուխ եղան հեմոդիալիզային ծառայության գործարկման աշխատանքներին: Հունիսի 6-ին Վայոց ձորի մարզի > ՓԲԸ-ում գործարկվեց հեմոդիալիզային ծառայության բաժանմունքը: Նույն օրը բաժանքմունքում սպասարկվել են 3 հիվանդներ, իսկ ընդհանրապես հեմոդիալիզային ծառայությունից կօգտվեն մարզի 6 բնակիչներ՝ Թաթուլ Մալխասյանը, Խաչատուր Խաչատրյանը, Արսեն Գալստյանը, Հերիքնազ Ալքամյանը, Մարտիկ Մկրտչյանը և Մուշեղ Նազարյանը: Տեղեկացնենք, որ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով նշված քաղաքացիների բժշկական օգնությունն ու սպասարկումը կիրականացվի պետական պատվերի շրջանակում:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը հանդիպել է ապրիլյան քառօրյա կռիվներում վիրավորված զինծառայողին

ՀՀ Վայոց ձորի մարզպետը հանդիպել է ապրիլյան քառօրյա կռիվներում վիրավորված զինծառայողին 07.06.2016

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունեց ապրիլյան քառօրյա կռիվներում վիրավորված զինծառայող, Վայոց ձորի մարզի Վարդահովիտ գյուղի բնակիչ Էդիկ Մասիսի Մարտիրոսյանին և զիվորի հորը՝ Մասիս Մարտիրոսյանին: Սրտառուչ զրույցի ընթացքում մարզպետ Հարություն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Մասիս Մարտիրոսյանին նման հայրենասեր որդի դաստիարակելու համար, իսկ Էդիկ Մարտիրոսյանին մաղթեց արագ ապաքինում: Մարզպետը հետաքրքրվեց Էդիկի բուժման ընթացքով: Էդիկը նշեց, որ բուժվել է Երևանի Մուրացանի անվան կենտրոնական զինվորական հոսպիտալում, որտեղ նրա նկատմամբ հանդես է բերվել հոգատար ու ջերմ վերաբերմունք: Այժմ Էդիկ Մարտիրոսյանը գտնվում է մայրական խնամքի շրջանում, որից հետո կրկին բուժզննում կանցնի զինվորական հոսպիտալում և կմեկնի Արցախ՝ միանալու զինվոր ընկերներին և շարունակելու կիսատ մնացած ծառայությունը: Մասիս Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանին, ցուցաբերած ֆինանսական և հոգեբանական աջակցության համար: Մարզպետն էլ իր հերթին նրանց ընտանիքին

Տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն 06.06.2016

Սահմանված կարգի համաձայն` 2016 թվականի հունիսի 10-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն: Հասցեն` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 5:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40