Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դավիթ Լոքյան . <<ՀՀ նախագահը, երկրի իշխանությունները շահագրգիռ են, որ մեր ՏԻՄ համակարգը կայանա և լիարժեքորեն իր ծառայությունները մատուցի հասարակությանը>>

Դավիթ Լոքյան . <<ՀՀ նախագահը, երկրի իշխանությունները շահագրգիռ են, որ մեր ՏԻՄ համակարգը կայանա և լիարժեքորեն իր ծառայությունները մատուցի հասարակությանը>> 10.11.2017

Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ այսօր Երևանում մեկնարկել է Տեղական ժողովրդավարությունը Հայաստանում. > խորագրով համաժողովը: Համաժողովին մասնակցելու համար ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի հրավերով Հայաստան է ժամանել ԵԽ տեղական և տարածքային կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թյորնստրյոմը և նրա գլխավորած պատվիրակությունը: Համաժողովին մասնակցել են ՀՀ մարզպետները, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, համայնքապետեր: Համաժողովը կազմակերպվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Հայաստանի համայնքների միության և Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի համատեղ ջանքերով՝ Շվեյցարիայի կառավարության ֆինանսավորմամբ: > համաժողովի նպատակն է Հայաստանում տեղական ինքնակառավարման զարգացման հարցերի քննարկման կարևոր և բազմադերակատար հարթակ

Վայոց ձորում անցկացվեց ասմունքի մանկապատանեկան հանրապետական մրցույթ-փառատոնի կիսաեզրափակիչ փուլը

Վայոց ձորում անցկացվեց ասմունքի մանկապատանեկան հանրապետական մրցույթ-փառատոնի կիսաեզրափակիչ փուլը 09.11.2017

Եղեգնաձորի ավագ դպրոցում կայացավ արդեն ավանդական դարձած ասմունքի մանկապատանեկան հանրապետական մրցույթ-փառատոնի մարզային փուլը: Այն այս տարի կրում է > խորագիրը: Փառատոնի բացմանը բովանդակային հանդիսավորություն հաղորդեց մարզի սահմանապահ Խաչիկ գյուղի միջնակարգ դպրոցի > խմբի մասնակցությունը՝ խորհրդանիշերով և երկրապահի համազգեստով: Ներկաներին ողջունեց փառատանի պատասխանատու քարտուղար և ժյուրիի նախագահ Մարիետա Մակարյանը: Այնուհետև մրցույթ փառատոնի թեմայի վերաբերյալ բացման խոսքով հանդես եկան ԵՊՀ ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության ամբիոբի վարիչ, դոկտոր-պրոֆեսոր Սամվել Մուրադյանը: Փառատոնը բացվեց Խաչիկ գյուղի միջնակարգ դպրոցի

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը 07.11.2017

2017 թվականի նոյեմբերի 1-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նիստը` կոմիտեի նախագահ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալներ՝ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը և իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը: Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները և մարզային ենթակայությամբ գործող կազմակերպությունների տնօրենները: Օրակարգում ներառված էր՝

Գործակարգավարական հերթական խորհրդակցությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ

Գործակարգավարական հերթական խորհրդակցությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ 07.11.2017

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալ Սամվելը Թարվերդյանը, մարզպետի խորհրդականը և աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները: Իրենց ղեկավարած ստորաբաժանումներում նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքների և մարզպետի հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ հաղորդումներով հանդես եկան մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները: Նրանք ներկայացրին նաև ընթացիկ շաբաթվա ընթացքում իրականացվելիք ծրագրերն ու աշխատաքները: Խորհրդակցության ընթացքում տեղեկատվություն ներկայացվեց

Վայոց ձորի մարզի Հորս գյուղի մոտակա սարերում քաղաքացիներ են մոլորվել

Վայոց ձորի մարզի Հորս գյուղի մոտակա սարերում քաղաքացիներ են մոլորվել 06.11.2017

Նոյեմբերի 5-ին, ժամը 20:39-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Հորս գյուղի մոտակա սարերում քաղաքացիներ են մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: 00:16-ին փրկարարները հայտնաբերել են քաղաքացիներին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Աղբյուրը՝ http://www.mes.am, 05.11.2017

Տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն 06.11.2017

Սահմանված կարգի համաձայն 2017 թվականի նոյեմբերի 10-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն: Հասցեն` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 5:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-10 17:24:57