Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ

07.02.2018

 Այսօր՝ փետրվարի 7-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունցավ հանդիպում-խորհրդակցություն Զառիթափ խոշորացված համայնքի ղեկավարի և ֆինանսական բաժնի պատասխանատուի հետ:
Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը և մարզպետարանի աշխատակազմի ոլորտային ստորաբաժանումների ղեկավարներ:
Քննարկվեցին ինչպես 2018 թվականի բյուջեների հավաքագրման խնդիրները, դրանց լուծման հնարավոր ուղիները, այնպես էլ համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգի և ընթացքի, սպասվելիք խնդիրների և վերջիններիս լուծման հնարավորությունների հետ կապված հարցեր:
Մարզի ղեկավարը կարևորեց գործարար ծրագրերի վարկային տոկոսների սուբսիդավորման հարցը: Քննարկում ծավալվեց սուբսիդավորման կարգի և Վայոց ձորի մարզում դրա կիրառման հնարավոր ուղիների շուրջ:
Խորհրդակցության ընթացքում խոսվեց համայնքապետարանների հաստիքացուցակների ձևավորման, համայնքների զարգացման ծրագրերի մշակման, գյուղատնտեսական գարնանային նախապատրաստական աշխատանքների ընթացքի, ինչպես նաև համայնքների թվայնացման և ավագանու նիստերի, մասսայական միջոցառումների օնլայն հեռարձակման անհրաժեշտության մասին:
Անդրադարձ կատարվեց աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների իրականացման, հողերի օտարման և վարձակալության, խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների տարեկան աշխատանքային ծրագրի կազմման հետ կապված հարցերին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45