Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ

08.02.2018

Այսօր՝ փետրվարի 8-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը և աշխատակազմի ոլորտային ստորաբաժանումների ղեկավարները:
Խորհրդակցություն ժամանակ քննարվեց 2017 թվականի տարեկան գործունեության ծրագրով իրականացված աշխատանքների վերաբերյալ ստորաբաժանումների հաշվետվությունները և 2018 թվականին իրականացվելիք ծրագրերը:
Հ. Սարգսյանը հանձնարարեց ստորաբաժանումների ղեկավարներին՝ հաշվետվություններում ներառել հիմնավոր և փաստագրված տեղեկություններ, ինչպես նաև կազմել 2016 և 2017 թվականների տարեկան հաշվետվությունների մեջ առկա տվյալների համեմատական տեղեկագրեր:
Մարզպետ Հ. Սարգսյանն անդրադարձավ նաև 2018 թվականի ծրագրում ներառված դրույթներին (ըստ ոլորտների) և հանձնարարեց մարզի տնտեսության ոլորտային պատասխանատուներին՝ ևս մեկ անգամ անդրադառնալ ոլորտային ծրագրերին ու դրանցում զետեղել չափելի ու իրատեսական, բայցև զարգացում ապահովող դրույթներ, ինչպես նաև կազմել ժամանակացույց և իրականացման գործողությունների պլան:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:55:29