Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերթական գործակարգավարական խորհրդակցությունը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ

Հերթական գործակարգավարական խորհրդակցությունը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ 25.07.2016

Հուլիսի 25-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և ստորաբաժանումների պետերը: Խորհրդակցության սկզբում մարզպետը խոսեց ՀՀ Նախագահի մրցանակի համար > մրցույթի եզրափակիչ փուլի արդյունքների մասին և հանձնարարեց մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանին՝ գործադրել ավելի մեծ ջանքեր հաջորդող տարիների մրցույթներում առավել բարձր արդյունքների հասնելու նպատակով: Նախորդ շաբաթվա ընթացքում իրականացրած և ընթացիկ շաբաթում իրականացվելիք աշխատանքների և ծրագրերի մասին հաշվետվությամբ հանդես եկան մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները: Քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը ներկայացրեց մարզում իրականացվող շինվերանորոգման աշխատանքները, նշելով որ Ջերմուկ քաղաքի Արփա գետի ճեմուղու վերանորոգման աշխատանքների ավարտի ժամկետը ս/թ օգոստոսի

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը  հյուրընկալեց նորակոչիկ Ռուբեն Հարությունովին

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հյուրընկալեց նորակոչիկ Ռուբեն Հարությունովին 25.07.2016

Հուլիսի 25-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հյուրընկալեց նորակոչիկ, ՌԴ > տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի կողմից կազմակերպված մրցույթի > անվանակարգի 2-րդ մրցանակակիր Ռուբեն Հարությունովին և նրա մորը՝ Մարինա Հարությունովային: Մարզպետը հետաքրքրվեց խոստումնալից երիտասարդի ապագա պլաններով և նրան հաջողություն ու անվտանգ ծառայություն մաղթեց: Մարզպետ Հ. Սարգսյանը նշեց, որ հպարտանում է ետդպրոցական կրթության դժվարին ճանապարհի առաջին աստիճանում իր գիտելիքներով ու տաղանդով փայլող Ռուբենով և առհասարակ մարզի բոլոր խելացի երիտասարդներով, ովքեր ոտք են դնում գիտության ուղիներ տանող պատվաբեր ճանապարհին և հույս հայտնեց, որ Ռուբեն Հարությունովը նույնպիսի ջանադրությամբ հանդես կգա նաև հայրենիքի սահմանները անառիկ պահելու և իր հարազատ ժողովրդի ու սիրելի մայրիկի անդորրը պահպանելու գործում: Մարզպետը հորդորեց Ռուբենի մայրիկին որդու հետ կապված խնդիրների դեպքում դիմել մարզպետարանի աշխատակազմի ցանկացած աշխատակցի և հայտնեց

Տեղի ունեցավ ՀՀ Նախագահի մրցանակի համար <<Լավագույն մարզական ընտանիք-2016>> մրցույթի պարգևատրման արարողությունը

Տեղի ունեցավ ՀՀ Նախագահի մրցանակի համար <<Լավագույն մարզական ընտանիք-2016>> մրցույթի պարգևատրման արարողությունը 24.07.2016

Հայտնի են ՀՀ Նախագահի մրցանակի համար > մրցույթի հաղթողներն ու մրցանակակիրները: Միջոցառման փակման հանդիսավոր արարողությանը և մրցանակակիրների պարգևատրմանը ներկա են գտնվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ մարզպետները: Հաղթողներին և մրցանակակիրներին ՀՀ նախագահի վկայագրերը, դրամական պարգևները և հուշանվերները հանձնել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը: Ավանդույթի համաձայն դրամական պարգևներ էին սահմանված ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից՝ տարիքային չորս խմբերի և հաշմանդամություն (մայր կամ հայր) ունեցող ընտանիքների ամենակրտսեր մասնակիցների համար, որը նրանց է հանձնել ՀԱՕԿ նախագահի գլխավոր խորհրդական Ռուբեն Հակոբյանը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը պարգևատրեց Մելս  Բաբայանին

ՀՀ Վայոց ձորի մարզպետը պարգևատրեց Մելս Բաբայանին 22.07.2016

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ պարգևատրեց Վայոց ձորի մարզի մշակույթի բնագավառի երկարամյա աշխատող Մելս Վահրամի Բաբայանին: Հանդիպմանը ներկա էին մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը և Մելս Հարությունյանը: Մարզպետը շնորհավորեց հոբելյարին, մատնանշեց նրա դերակատարությունը մարզի մշակութային կյանքի աշխուժացման, նշանակալի ներդրումը՝ մշակույթի զարգացման և տարածման գործում և մաղթեց ամուր առողջություն ու վաստակած հանգստի բարի վայելում: Մելս Բաբայանը շուրջ 30 աշխատել է մարզի մշակույթի ոլորտում: Նա 1975-ից մինչև 1995 թվականն աշխատել է որպես ՀԽՍՀ Եղեգնաձորի շրջգործկոմի մշակույթի բաժնի վարիչ, իսկ 1995-ից

Քննարկվեց Վայոց ձորի մարզի անտառտնտեսություններում և անտառային ծածկույթ ունեցող համայնքներում հակահրդեհային միջոցառումների կատարման ընթացքը

Քննարկվեց Վայոց ձորի մարզի անտառտնտեսություններում և անտառային ծածկույթ ունեցող համայնքներում հակահրդեհային միջոցառումների կատարման ընթացքը 21.07.2016

Հուլիսի 21-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մասնակցությամբ քննարկվեց մարզի անտառտնտեսություններում և անտառային ծածկույթ ունեցող, անտառին սահմանակից համայնքներում հակահրդեհային միջոցառումների կատարման ընթացքը: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության ու բնապահպանության և ՏԻ և ՀԳՄ վարչությունների պետերը, ՀՀ ԳՄ տարածքային ծառայության աշխատակիցներ, համապատասխան համայնքների ղեկավարները: Անտառտնտեսություններում և անտառային ծածկույթ ունեցող, անտառին սահմանակից համայնքներում հակահրդեհային միջոցառումների կատարման մասին տեղեկատվությամբ հանդես եկան մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանը, ՀՀ ԳՆ

Իրազեկում

Իրազեկում 20.07.2016

Հայտնում ենք ՀՀ Վայոց ձորի մարզի գյուղացիական տնտեսություններին, որ 2016 թվականի հուլիսի 23-ին և դրան հաջորդող յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երևան քաղաքի Կենտրոն վարչական համայնքում` > սրճարանի հարևանությամբ, նախատեսվում է վերսկսել գյուղատնտեսական մթերքների տոնավաճառների կազմակերպումը: Հայաստանի Հանրապետության մարզերի գյուղացիական տնտեսություններին հնարավորություն ընձեռելով անվճար մասնակցելու տոնավաճառներին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 11:23:13