Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ <<Ջերմուկի ԱԿ>> ՓԲԸ-ի գործադիր տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթը

Կայացավ <<Ջերմուկի ԱԿ>> ՓԲԸ-ի գործադիր տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթը 01.07.2016

Ս/թ հուլիսի 1-ին > ՀՀ Վայոց ձորի մարզպետի որոշմամբ > ՓԲԸ-ի գործադիր տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման համար ստեղծված մրցութային հանձնաժողովն անցկացրեց նշյալ մրցույթը: Մրցույթի արդյունքնում

Տեղեկանք

Տեղեկանք 01.07.2016

ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների ՍԱՏԳ-ներում 2016 թվականի հունիս ամսին կատարած աշխատանքների մասին.

ՀՀ Վայոց ձորի մարզպետն ընդունեց մարզից անհետ կորած ազատամարտիկների հարազատներին

ՀՀ Վայոց ձորի մարզպետն ընդունեց մարզից անհետ կորած ազատամարտիկների հարազատներին 29.06.2016

Հունիսի 29-ի՝ Անհետ կորած ազատամարտիկի օրվա կապակցությամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունել է Վայոց ձորի մարզի Գետափ համայնքից անհետ կորած ազատամարտիկներ Վարդան Սամվելի Հովհաննիսյանի, Էդվարդ Լևուշի Սարդարյանի, Բարձրունի համայնքից՝ Արսեն Արտուշի Ստեփանյանի, Շատին համայնքից ՝ Յուրիկ Սաղաթելի Հարությունյանի, Արթուր Յուրիկի Հարությունյանի, Երվանդ Կառլենի Գեղամյանի հարազատներին (բացակայում էին Ջերմուկից անհայտ կորած Արթուր Դավթի Գալստյանի հարազատները, ՌԴ-ում գտնվելու պատճառով): Հանդիպմանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի պատասխանատու աշխատողներ, Եղեգնաձորի և Վայքի զինկոմները, Բարձրունի համայնքի ղեկավարը, երկրապահ կամավորական միության ներկայացուցիչներ: Հանդիպման սկզբում մարզպետ Հարություն Սարգսյանը հնչեցրեց անհետ կորած տղաների անունները, նշեց, որ բոլորիս պարտքն է հարգել 1990-ականներին հայրենյաց սահմաններում թշնամու դեմ մարտնչող և մինչ այսօր անհայտ կորած ազատամարտիկների պայծառ հիշատակը: Մարզպետը մխիթարանքի խոսքեր ասաց անհետ կորած ազատամարտիկների ծնողներին և հարազատներին, նշելով, որ հասկանում են թե որքան դժվար է յուրաքանչյուր բացվող առավոտ սպասումով նայել հարազատ որդու կամ եղբոր ետդարձի ճանապարհին: Սակայն պետք է մխիթարվել այն մտքով, որ նրանք դարձել են հավերժի ճամփորդներ և նրանց հիշատակը միշտ վառ է մնալու իրենց հայրենակիցների հիշողություններում: Ծնողներն ու հարազատները շնորհակալություն հայտնեցին մարզպետին ցուցաբերած ուշադրության և ֆինանսական օժանդակության համար: Ի պատասխան

Բռնցքամարտի հուշամրցաշար նվիրված Արցախում զոհված վայոցձորցի Վարդան Վարդանյանի հիշատակին

Բռնցքամարտի հուշամրցաշար նվիրված Արցախում զոհված վայոցձորցի Վարդան Վարդանյանի հիշատակին 29.06.2016

Հունիսի 28-ին ՀՀ բռնցքամարտի ֆեդերացայի Վայոց ձորի մասնաճյուղի նախաձեռնությամբ Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Արցախում զոհված վայոցձորցի Վարդան Վարդանյանի հիշատակին նվիրված մրցաշար: Հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգով և Տերունական աղոթքով: Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Վայոց ձորի մարզետի տեղակալ Մելս Հարությունյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը և ՀՀ բռնցքամարտի ֆեդերացայի Վայոց ձորի մասնաճյուղի ավագ մարզիչ Կարեն Մարտիրոսյանը: Նշենք, որ հուշամրցաշարին մասնակցում էին թվով 152 մարզիկներ ՀՀ Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց ձորի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի մարզերից և Երևան քաղաքից: Ինչպես նշեց Կ. Մարտիրոսյանը

Մարզպետի տեղակալի մոտ տեղի ունեցավ հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման խնդիրներին վերաբերող հաղորդում

Մարզպետի տեղակալի մոտ տեղի ունեցավ հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման խնդիրներին վերաբերող հաղորդում 29.06.2016

2016 թվականի հունիսի 29-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մոտ մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցավ հանդիպում-խորհրդակցություն, նվիրված հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման խնդիրներին: ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սուրեն Միրզոյանը հաղորդում ներկայացրեց մարզում համայնքային ոստիկանության գործունեության արդյունավետության բարձրացման, հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման և համայնքային ոստիկանության ինստիտուտի կիրառման արդյունքում ձևավորված համայնքային խորհուրդներում բարձրացված համայնքային խնդիրների լուծման վերաբերյալ: Նշվեց, որ 2016 թվականի առաջին կիսամյակում հանցագործության դեմ պայքարի արդյունավետության, ինչպես նաև քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման նպատակով ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների համայնքային ոստիկանության և բնակչության միջև տեղի են ունեցել շուրջ 96 հան

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստ

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստ 28.06.2016

2016 թվականի հունիսի 28-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նիստը` կոմիտեի նախագահ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը: Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև այն կազմակերպությունների ղեկավարները, որտեղ իրականացվել է աուդիտ: Օրակարգում ներառված էր՝

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 15:25:28