Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ

07.02.2018

 Երեկ՝ փետրվարի 6-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հանդիպում ունեցավ Արենի խոշորացված համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի և համայնքի կազմի մեջ մտնող Ագարակաձոր, Աղավնաձոր, Արփի, Գնիշիկ, Ելփին , Խաչիկ, Չիվա, Ռինդ բնակավայրերի վարչական պատասխանատուների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Աղվան Հարությունյանը:
Քննարկվեցին նոր ստեղծված իրավիճակում բնականոն աշխատանքային գործունեության ապահովման խնդիրները:
Արծարծվեցին բնակավայրերում առկա հանրային գույքի, գյուղատնտեսական տեխնիկայի և սարքավորումների գույքագրման և պահպանության հետ առնչվող հարցերը:
Կարևորվեց գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի  նախապատրաստական գործընթացը, այդ թվում պետական աջակցության ծրագրով գյուղացիական տնտեսություններին պարարտանյութերով և գարնանացան սերմացուով ապահովելու խնդիրների լուծումը, որպես գյուղատնտեսական արտադրանքի արդյունավետության բարձրացման անհրաժեշտ երաշխիք:
Մարզպետ Հ Սարգսյանը բնակավայրերի վարչական պատասխանատուներին ուղղված իր խոսքում կարևորեց սեփական եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշերը, իսկ համայնքի ղեկավարին ուղղված խոսքում՝ ծախսերի կատարման նպատակայնությունը:
Հանդիպման ավարտին մարզի ղեկավարը շնորհակալություն հայտնեց համայնքի ղեկավարին և բնակավայրերի վարչական պատասխանատուներին՝ ետընտրական գործընթացի սահուն կազմակերպման համար և հորդորեց բնակավայրերի վարչական պատասխանատուներին՝ առավել ականջալուր լինել բանակիչների կողմից բարձրացվող հարցերին, ինչպես նաև ուշադրության կենտրոնում պահել գյուղատնտեսական տարվա մեկնարկի հետ կապված խնդիրները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53