Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այցելել է Վայոց ձորի  մարզ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այցելել է Վայոց ձորի մարզ 09.07.2016

Հուլիսի 8-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր: Մարզ կատարած այցի ընթացքում նախարարին ուղեկցել է ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Վայոց ձորի մարզի Զառիթափի համայնքապետարանում նախարարը մասնակցել է Զառիթափի Քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) պաշտոնական բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության երևանյան գրասենյակի համաղեկավար Լուկաս Լուշերը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննե Քեմփան, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ապակենտրոնացման ծրագրի մասնագետ Արթուր Դրամփյանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Նախարար Դավիթ Լոքյանն իր ողջույնի խոսքում կարևորել է գրասենյակի հիմնումը, նշելով, որ այն մեկ միասնական տեղեկատվական հարթակի միջոցով փոխգործակցության հնարավորություն կստեղծի խոշորացման

Քննարկում Վայոց ձորի մարզի խոշորացվող համայնքների Վայքի և Զառիթափի փնջերի համանքների ղեկավարների մասնակցությամբ

Քննարկում Վայոց ձորի մարզի խոշորացվող համայնքների Վայքի և Զառիթափի փնջերի համանքների ղեկավարների մասնակցությամբ 07.07.2016

Հուլիսի 6-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի օգնական Վ. Ասլանյանը, > հաստատությունների օժանդակության վարչության պետ Ա. Գրիգորյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ն. Սիմոնյանը, զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Ա. Կոստանյանը և խոշորացվող Վայքի ու Զառիթափի փնջերի համանքի ղեկավարները: Խորհրդակցության օրակարգում ՀՀ Վայոց ձորի մարզի խոշորացվող համայնքներում > կողմից իրականացվելիք նախնական ծրագրերի քննարկման վերաբերյալ հարցն էր: > հաստատությունների օժանդակության վարչության պետ Արամ Գրիգորյանի կողմից ներկայացվեց հիմնադրամի գործունեության շրջանակները և հնարավոր իրականացվելիք նախնական ծրագրերը, որոնք հնարավորություն կտան խոշորացվող համայնքներին լուծելու համայնքային առաջնահերթ հիմնախնդիրները և կնպաստեն տարածքների զարգացմանը:

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2016 թվականի երկրորդ նիստը

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2016 թվականի երկրորդ նիստը 07.07.2016

ՀՀ ՏԿԶ փոխնախարար Կ. Իսախանյանը խոսեց համայնքներում իրականացվող ներդրումային ծրագրերի համաֆինասավորման խնդիրների և մարզային սոցիալական ծառայությունների կատարած դրական աշխատանքների մասին և հավելեց, որ մարզի կենսագործունեության տարբեր ոլորտներում վերջին տարիներին արձանագրված դրական միտումները պայմանավորված են ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի և համայնքների ղեկավարների համագործակցված աշխատանքով: Մարզպետ Հ. Սարգսյանն իր ամփոփիչ խոսքում շնորհակալություն հայտնեց համայնքների ղեկավարներին կատարած դրական աշխատանքների համար: Նա նշեց նաև, որ գրեթե բոլոր բնագավառներում առկա են լուծում պահանջող շատ խնդիրներ, որոնց լուծումները կարող են նպաստել բնակիչների հոգսերի թեթևացմանը և համայնքների զարգացմանը և հորդորեց համայնքապետերին՝ այդ ուղղութամբ ձեռնարկել գործուն քայլեր: Մարզխորհրդի նիստի արձանագրությանը ծանոթանալու համար, կարող եք այցելել մարզպետարանի պաշտոնական կայքի > բաժնի > ենթաբաժին:

ՀՀ Վայոց ձորի մարզում մեկնարկեց 2016 թվականի ամառային զորակոչը

ՀՀ Վայոց ձորի մարզում մեկնարկեց 2016 թվականի ամառային զորակոչը 06.07.2016

Հուլիսի 5-ին Վայոց ձորի մարզի տարածքային զինկոմիսարիատներից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին 2016 թվականի ամառային զորակոչի առաջին նորակոչիկները: Մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքի Սբ. Աստվածածին եկեղեցում նորակոչիկներին բարի երթ և անվտանգ ծառայություն մաղթեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը և Եղեգնաձորի զինվորական կոմիսար Արմեն Սարգսյանը: Ս. Թարվերդյանը շնորհավորելով նորակոչիկներին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ, նշեց, որ նորակոչ զինվորներին է վստահվում մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու կարևորագույն և սրբազան գործը: Այդ պատասխանատու առաքելության համար մեր զինվորներին հարկավոր է ուժ, բարձր մարտունակություն և կամք: Ա. Սարգսյանն իր խոսքում նշեց, որ վայոցձորցի զինվորները միշտ աչքի են ընկել կարգապահությամբ և Հայոց բանակում մեր մարզի անունը միշտ բարձր են պահել: Նորակոչիկներին ճանապարհելու եկած ծնողներին ու հարազատներին մարզպետի տեղակալ Ս. Թարվերդյանը և Եղեգնաձորի զինվորական կոմիսար Ա. Սարգսյանը մաղթեցին համբերություն և տոկունություն` նշելով, որ նրանք պետք է հպարտ լինեն նման զավակներ մեծացնելու և դաստիարակելու համար: Նորակոչ հայորդիներին բարի երթ մաղթելու էր եկել օրերս Հայոց բանակում պարտադիր ժամկետային զինծառայությունն ավարտած վայոցձորցի Հրայր Թադևոսյանը: Հպարտությամբ պետք է նշել

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունեց <<Սպարապետ Վազգեն Սարգսյան>> շքանշանակիր Հրայր Թադևոսյանին

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունեց <<Սպարապետ Վազգեն Սարգսյան>> շքանշանակիր Հրայր Թադևոսյանին 06.07.2016

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունեց պարտադիր ժամկետային զինծառայությունն ավարտած, հայրենի Եղեգիս գյուղ վերադարձած, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով > շքանշանակի արժանացած Հրայր Լևոնի Թադևոսյանին և նրա հորը Լևոն Թադևոսյանին: Մարզպետ Հ. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Հրայր Թադևոսյանին ապրիլյան քառօրյա պատերազմում ծառայողական պարտականությունները պատշաճորեն կատարելու և հայրենիքի սահմանների պաշտպանական կռիվներում թշնամուն հաղթելու համար: Մարզպետը նշեց, որ հպարտորեն է խոսում հայոց բանակում ծառայելու ընթացքում իրենց կարգապահությամբ աչքի ընկնող վայոցձորցի զինվորների մասին, որպես մարզպետ առավել հպարտանում է, երբ նրանք իրենց ցուցաբերածարիության, խիզախության և անձնվիրության համար արժանանում են պարգևների: Մարզպետը Հրայր Թադևոսյանին մաղթեց հաղթանակներ և աշխատանքային ձեռքբերումներ նաև քաղաքացիական կյանքում: Հ. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Լևոն Թադևոսյանին հայրենասեր և քաջ զավակ դաստիարակելու համար և հայտնեց իր պատրաստակամությունը

Տեղի ունեցավ Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված «Ջերմուկ-2016» պատանեկան XI միջազգային բաց մրցաշարի փակման հանդիսավոր արարողությունը

Տեղի ունեցավ Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված «Ջերմուկ-2016» պատանեկան XI միջազգային բաց մրցաշարի փակման հանդիսավոր արարողությունը 06.07.2016

Հուլիսի 4-ին «Ջերմուկ Աշխարհ» առողջարանում տեղի ունեցավ Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված «Ջերմուկ-2016» պատանեկան XI միջազգային բաց մրցաշարի փակման հանդիսավոր արարողությունը։ Մասնակիցներին շնորհավորեցին և մրցանակներ հանձնեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետ, Վայոց ձորի շախմատի ֆեդերացիայի նախագահ Հարություն Սարգսյանը, Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, մրցաշարի հովանավոր > ընկերության ներկայացուցիչները, մրցաշարի գլխավոր կազմակերպիչ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը։ Ջերմուկ աշխարհ առողջարանը՝ ի դեմս «Ջերմուկ Աշխարհ» առողջարանային համալիրի տնօրեն Կարեն Ավագյանի, նույնպես մրցանակներ հանձնեց մրցաշարի առաջատար մասնակիցներին։ Մրցանակներ ստացան նաև 3 մարզիչներ, որոնց սաները ցուցադրեցին լավագույն արդյունքներ։ Նրանց մրցանակներն ապահովեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:11:34