Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը սեպտեմբերի 1-ի կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը սեպտեմբերի 1-ի կապակցությամբ 31.08.2016

Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, ծնողներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ, Շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Դպրոցական տարիները յուրաքանչյուր մարդու կյանքում ամենաբարի ու ամենահիշարժանն են: Աշխարհում չկա ավելի հրաշալի բան, քան սովորելը, կարդալը ու նոր հորիզոններ բացահայտելը: Գիտելիքը մարդուն դարձնում է ավելի ուժեղ, իմաստուն և ավելի բարի: Ճանապարհը դեպի գիտելիք և կրթություն դժվարին է, պետք է զինվել համբերությամբ և ջանքեր գործադրել՝ ցանկալի արդյունքի հասնելու և ցանված սերմերի քաղցր բերքը հավաքելու համար: Շնորհավորելով նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, իմ երախտիքի խոսքն եմ հղում մեր ուսուցիչներին: Ձեզ է վստահված մեր սերունդների հայեցի դաստիարակության հայրենանվեր ու դժվարին գործը: Դուք ձեր սաներին օգնում եք բացել գիտության գաղտնի դռները, բացահայտում հայ ազգի ապագա հանճարներին՝ նրանց մեջ սերմանելով սերն ու նվիրվածությունը հայրենիքի նկատմամբ ու դաստիարակելով Հայաստանի Հանրապետության արժանի քաղաքացիներ: Մաղթում եմ ձեզ հաջողություններ, սիրելի մանկավարժներ, ձեր շնորհակալ և պատվաբեր աշխատանքում: Առանձնահատուկ ջերմությամբ ցանկանում եմ շնորհավորել առաջին անգամ դպրոց ոտք դրած մեր փոքրիկներին: Թող դպրոցական աշխարհը լեցուն լինի անհոգ ու լուսավոր ապրումներով, բազում հետաքրքիր ու գեղեցիկ ակնթարթներով: Ցանկանում եմ, որ ուսումնառության այս տարիները ձեզ համար լինեն ամենահիշարժանը, որպեսզի դպրոցը դառնա սովորելու և նոր գիտելիքներ ձեռք բերելու հիմնարար սյուն: Սիրելի աշակերտներ, հարգելի մանկավարժներ, Կրկին շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության տոնի կապակցությամբ: Ցանկանում եմ բեղմնավոր և արդյունավետ ուսումնական տարի, նոր ու հետաքրքիր բացահայտումներ ու գերազանց գնահատականներ: Բարի երթ:

Տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

Տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 29.08.2016

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալի, մարզպետի խորհրդականի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ անցկացրեց հերթական գործակարգավարական խորհրդակցությունը: Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին նախորդ խորհրդակցությանն արձանագրված հանձնարարականների կատարման ընթացքը, անցած շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները և ընթացիկ շաբաթում իրականացվելիք ծրագրերը: Քաղաքաշինության վարչության պետ Ա. Հովսեփյանը ներկայացրեց Ջերմուկի ճեմուղու կառուցման շինարարական աշխատանքների ընթացքը: Խորհրդակցությանը քննարկվեցին բերքահավաքին, մարզի անապահով գյուղացիական տնտեսություններում իրականացվող անասնաբուժական միջոցառումներին վերաբերող հարցեր: Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ա. Ղազարյանը զեկուցեց, որ մարզի բոլոր դպրոցները պատրաստ են նոր ուսումնական տարվա մեկնարկին և տեղեկացրեց, որ մարզպետարանի պաշտոնյաները սեպտեմբերի 1-ին կայցելեն հանրակրթական հաստատություններ` մասնակցելու Գիտելիքի և դպրության տոնին նվիրված միջոցառումներին: Մարզի ղեկավարը ստորաբաժանումների ղեկավարներին տվեց համապատասխան հանձնարարականներ՝ ուղղված ոլորտային խնդիրների լուծմանը:

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզի հանրակրթական հաստատությունների ղեկավարների օգոստոսյան ամենամյա խորհրդակցությունը

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզի հանրակրթական հաստատությունների ղեկավարների օգոստոսյան ամենամյա խորհրդակցությունը 26.08.2016

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի հանրակրթական հաստատությունների ղեկավարների օգոստոսյան ամենամյա խորհրդակցությունը, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մկրտիչ Մանուկյանը, մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, մարզի կրթական հաստատությունների տնօրենները, փոխտնօրենները: Բացման խոսքով հանդես եկավ մարզպետ Հ. Սարգսյանը: Մարզպետը շնորհավորեց ներկաներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ ուսումնական տարի:

Վաստակած հանգստի անցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի առողջապահության և uոցիալական ապահովության վարչություն պետի տեղակալ Սամվել Շահբազյանը

Վաստակած հանգստի անցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի առողջապահության և uոցիալական ապահովության վարչություն պետի տեղակալ Սամվել Շահբազյանը 26.08.2016

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմը, ՀՀ վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ, վաստակած հանգստի ուղարկեց Առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն պետի տեղակալ Սամվել Շահբազյանին: Մարզպետ Հ. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Ս. Շահբազյանին իր վաստակի, մասնագիտական և մարդկային բարձր որակների համար՝ ցանկանալով հետագա հաջողություններ և հանգիստը վայելելու առողջ ու խաղաղ պայմաններ: Ս. Շահբազյանին բարեմաղթանքներ և շնորհակալանքի խոսքեր հղեցին մարզպետի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը և գործընկերները: Ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար Ս. Շահբազյանը մարզպետ Հ. Սարգսյանի կողմից արժանացավ պատվոգրի:

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզի հանրակրթական հաստատությունների ղեկավարների օգոստոսյան ամենամյա խորհրդակցությունը

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզի հանրակրթական հաստատությունների ղեկավարների օգոստոսյան ամենամյա խորհրդակցությունը 26.08.2016

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի հանրակրթական հաստատությունների ղեկավարների օգոստոսյան ամենամյա խորհրդակցությունը, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մկրտիչ Մանուկյանը, մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, մարզի կրթական հաստատությունների տնօրենները, փոխտնօրենները: Բացման խոսքով հանդես եկավ մարզպետ Հ. Սարգսյանը: Մարզպետը շնորհավորեց ներկաներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ ուսումնական տարի:

Աշխատանքային հանդիպում մարզպետ Հ. Սարգսյանի մոտ

Աշխատանքային հանդիպում մարզպետ Հ. Սարգսյանի մոտ 25.08.2016

Օգոստոսի 25-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում՝ նվիրված սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների ընթացքում Վայոց ձորի մարզում անցկացվելիք մի շարք տոնական միջոցառումների կազմակերպչական հարցերի քննարկմանը: Հանդիպմանը մասնակցում էին մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը, Փառատոն> հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը, Արենի և Խաչիկ համայնքների ղեկավարները, մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները: Տոնական միջոցառումների շարքի մեկնարկը կտրվի Խաչիկ համայնքում՝ սեպտեմբերի 24-ին, որտեղ արդեն 3-րդ անգամ կանցկացվի : Փառատոնի շրջանակներում նախատեսվում են ազգային երգ ու պար, ազգային խաղեր, գաթայի պատրաստման մրցույթ: Սեպտեմբերի 30-ին Ռինդ համայնքում կանցկացվի Ռինդ համայնքի օրը, իսկ հոկտեմբերի 1-ին՝ Արենի գինու 8-րդ ավանդական փառատոնը: Փառատոն> հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը նշեց, որ այս տարի Արենիի գինու փառատոնը լուսաբանելու համար հրավիրվել են ասիական և եվրոպական մի շարք երկրների առաջատար հեռուստաալիքներ: Տեղեկացնենք, որ այս միջոցառումները կուղեկցվեն ազգային, ազգագրական և ժողովրդական երգ ու պարով, ազգային խաղերով, ցուցահանդես-տոնավաճառներով, ինչպես նաև կանցկացվեն մրցույթներ: Ամփոփելով հանդիպումը, մարզպետ Հ. Սարգսյանը նշեց, որ նման միջոցառումները մեծապես նպաստում են ազգային ավանդույթների պահպանմանը և մարզում զբոսաշրջության ակտիվացմանն ու զարգացմանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28