Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<Հրաժեշտ մանկապարտեզին> ավարտական հանդես Եղեգնաձոր համայնքի թիվ 1 մանկապարտեզում

18.06.2018

  Հունիսի 15-ին Եղեգնաձորի մարզային մշակույթի տան տոնականորեն զարդարված համերգային մեծ դահլիճում տեղի ունեցավ Եղեգնաձոր քաղաքի թիվ 1 մանկապարտեզի ավագ խմբի սաների հրաժեշտի միջոցառումը (դաստիարակ՝ Աննա Բաբայան, երաժիշտ՝ Արմենուհի Սարգսյան): Ավարտական հանդեսին ներկա էր մանկապարտեզի տնօրեն Արմինե Մխիթարյանը:
Միջոցառմանը մասնակցում էին մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, երեխաների ծնողները, մանկապարտեզի աշխատակիցներ և հրավիրյալ հյուրեր: Ավարտական խմբի սաները գեղեցիկ երգեր ու բանաստեղծություններ էին հնչեցնում նվիրված մանկապարտեզին, իրենց դաստիարակներին, ծնողներին: Կատարումների մեջ հայրենասիրության թեման ուրույն տեղ էր գրավում՝ հայրենիքին ու եռագույնին նվիրված երգերով ու բանաստեղծություններով: Դահլիճում տիրում էր ուրախության մթնոլորտ, որը երբեմն դառնում էր թախծոտ՝ համեմված երեխաների հրաժեշտի խոսքերով: Իսկ նրանց քաղցրահնչուն կատարումները ուղեկցվում էին ծափերով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 14:14:12