Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

18.06.2018

  Այսօր՝ հունիսի 18-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը:
Խորհրդակցության սկզբում մարզպետ Ա. Սաղաթելյանը խոսեց մարզային ենթակայությամբ գործող հիմնարկներում կոռուպցիայի դեմ պայքարի մասին և դիմեց մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության, ինչպես նաև կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետերին, հետաքրքրվելով՝ արդյո՞ք որևէ փոփոխություն կա մարզային ոռողջապահական կազմակերպությունների և կրթական հաստատությունների գործելակերպում, արդյո՞ք քաղաքացիները նշված կազմակերպությունների կողմից սպասարկվում են պատշաճորեն, առանց որևէ ակնկալիքի:Մարզպետը հետաքրքրվեց նաև բնակչության կողմից բողոքի կամ ահազանգի առկայությամբ: Ա. Սաղաթելյանը հանձնարարեց ստուգել և ճշտել, եթե որևէ տեղ չի փակցվել կոռուպցիայի դեմ մարզպետի կոչը, ապա ահնհապաղ փակցնել այն:
Այնուհետև քննարկվեց մարզում իրականացվող շինարարական աշխատանքներին, այդ թվում մարզի մի շարք համայնքների կողմից տրված շինթույտվություններին վերաբերող հարցեր: Այս հարցի կապակցությամբ մարզպետը հանձնարարություն տվեց քաղաքաշինության վարչությանը՝ ներկայացնել մարզի տարածքում առկա  ապօրինի շինարարությունների ցանկը, ինչպես նաև օրինական հիմունքներով իրականացվող շինվերանորոգման և կառուցապատման աշխատանքների ընթացքը և իրականացվելիք ծրագրերը:
Ներկայացվեց մատուցվող անասնաբուժական ախտորոշիչ և կանխարգելիչ ծառայությունների մասին տեղեկություն, ախտորոշիչ ծառայությունների իրականացման արդյունքում հայտնաբերված բրոցելյոզով հիվանդ անասունների աշխարհագրությունն՝ ըստ համայնքների և հիվանդ անասուններին խոտանելու խնդիրներին վերաբերող հարցերը:
Մարզպետը հետքրքրվեց բրոցելյոզով վարակված անասունների մսի խոտանման գործընթացով և հանձնարարեց՝ հիվանդության տարածումը կանխելու նպատակով անել ամեն հնարավորը՝ կիրառելով կանխման բոլոր միջոցառումները:
Խոսվեց համայնքային ծառայողների հեռավար վերապատրաստումների, համայնքներում իրականացվող իրավական և մասնագիտական հսկողության, անշարժ գույքի և համայնքային հողերի վաճառքի կամ վարձակալությամբ տալու համար համայնքների կողմից ամենամյա ծրագիր մշակելու և այն համայնքի տարեկան ծրագրում ներառելու, ինչպես նաև այդ տեղեկությունը համայնքային կայքերում տեղադրելու, նշված վաճառքներից կամ վարձակալությունից ստացված գումարը համայնքային բյուջեի համապատասխան հաշվին մուտք անելու և այդ գումարները նպատակային օգտագործելու խնդիրների շուրջ:
Ներկայացվեց համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, համայնքային եկամուտների և ծախսերի համամասնության ապահովման խնդիրներին վերաբերող հարցեր:
Սոցիալական, առողջապահական, կրթության, մշակույթի և սպորտի ոլորտների հարցերից կարևորվեց բժիշկների կողմից ազգաբնակչության սպասարկման ընթացքում օրենքով սահմանված կարգի խստիվ պահպանման խնդիրը, սկրինինինգային ուսումնասիրությունների քանակի և որակի ապահովման հարցերը, մատուցվող վճարովի ծառայությունների գանձումների հարցը և առողջապահական կազմակերպությունների կողմից եկամտահարկի վճարվելիք գումարների մուծման խնդիրները:
Ներկայացվեց միասնական քննությունների ընթացքը, հունիսի 19-ին Վայք , Ջերմուկ և Զառիթափ համայնքների դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման նպատակով նրանց Հանքավանի ամառային ճամբար տեղափոխելու հետ կապված հարցերը :
Խոսվեց մարզից ներդրումային ծրագրերի կազման ու ներկայացման գործընթացի մասին, և նշվեց որ այս պահին պատրաստ է 5 ներդրումային ծրագիր:
Քննարկվեց նաև իրավական ոլորտին՝ այդ թվում պետական և մասնավոր (մինչև 50 աշխատող ունեցող կազմակերպություններ) հատվածներում Ազդարարի ինստիտուտի ներդրման՝ ներկայացուցիչ ունենալուն վերաբերող հարցեր: Ներկայացվեց ճանապարհների ընթացիկ պահպանության աշխատանքներին, փոսալցումների որակին, Հերհերի ճանապարհի վերանորոգման աշխատանքներին, աուդիտի ուսումնասիրություններին, հողօգտագործման ոլորտին՝ Զառիթափում՝ հողի օտարում, Հերհերում ու Գոմքում՝ հողերի օգտագործման նպատակային նշանակության փոփոխություն, և երեխաների իրավունքների պաշտպանության նպատակով տունայցերին առընչվող հարցեր:

Խորհրդակցության ավարտին մարզի ղեկավարը  ստորաբաժանումների ղեկավարներին համապատասխան հանձնարարություններ տվեց՝ ուղղված ոլորտային խնդիրների լուծման ընթացքին և կրկին անդրադարձ կատարեց կոռուպցիայի դեմ պայքարին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 15:43:08