Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<Կանանց մասնակցության խրախուսումը տեղական մակարդակում՝ սոցիալական ձեռներեցության միջոցով> խորագրով սեմինար Վայոց ձորում

18.06.2018

  Հունիսի 15-17-ը Վայոց ձորի կանանց ռեսուրս կենտրոնի գրասենյակում կայացել է սեմինար  ,,Կանանց մասնակցության խրախուսում տեղական մակարդակում՝ սոցիալական ձեռներեցության միջոցով,,  խորագրով:
Եռօյա սեմինարին մասնակցել են վայոցձորցի 17 կանայք և աղջիկներ: Այն կազմակերպել էր Հայաստանի երիտասարդ կանանց ասոցացիան(ՀԵԿԱ), նախագահը` Լիլիթ Ասատրյան
Սեմինարին յուրաքանչյուր մասնակցի կողմից բարձրաձայնվել է մարզի իրենց ներկայացնող համայնքի սոցիալական խնդիրները և համատեղ ուժերով դրանց լուծման ուղիները:
Սեմինարի ընթացքում գնահատվել է  սպասվելիք նախաձեռնությունների սոցիալական ազդեցությունը ներհամայնքային կյանքում:
Մասնակիցները ստացել են նոր գիտելիքներ, ինչպես նաև խորհրդատվություն՝ ինչպես գրել բիզնես պլան և կազմել մրցունակ ծրագիր:
Սեմինարը վարել է դասընթացի փորձագետ Արամ Հարությունյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-11 17:19:54