Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզից ամառային հանգստի մեկնեց դպրոցահասակ երեխաների առաջին խումբը

19.06.2018

 Վայոց ձորի մարզի դպրոցականների համար այսօր մեկնարկեց ամառային հանգստի առաջին փուլը:
Մարզի Զառիթափ, Ջերմուկ և Վայք խոշորացված համայնքների դպրոցահասակ 55 երեխաներ մեկնեցին Հանքավանի <Հասմիկ> մանկական առողջարարական ճամբար։
Երեխաներին ուղեկցում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Ավագ Գաբրիելյանը:

Շուրջ 20 օր զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ (7-13 տարեկան)  երեխաներն իրենց ամառային հանգիստը կվայելեն ՀՀ կառավարության կողմից իրականացվող դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման ծրագրի շրջանակներում:
Տարվա ընթացքում Վայոց ձորի մարզից ճամբարային հանգստի կմեկնեն ընդհանուր թվով 195 դպրոցականներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 15:43:08