Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ քննարկվեց խոշորացվող համայնքների Զառիթափի փնջի բնակավայրերի խնդիրները

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ քննարկվեց խոշորացվող համայնքների Զառիթափի փնջի բնակավայրերի խնդիրները 20.07.2016

Հուլիսի 20-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ քննարկում, նվիրված խոշորացվող համայնքների Զառիթափի փնջի բնակավայրերի խնդիրներին: Քննարկմանը մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանը, ՀՀ ԳՆ > պետական հիմնարկի Վայոց ձորի մարզային աջակցության թիմի համակարգող Վարդան Վարդանյանը և Զառիթափի փնջի համայնքների ղեկավարները: Քննարկվեցին խոշորացվող համայնքի մեջ մտնող բնակավայրերի զարգացման խնդիրները, որոնց լուծման լավագույն տարբերակներից մեկը բնակավայրերում գյուղատնտեսական կոոպերատիվների հիմնումն է, քանզի կոոպերատիվ տնտեսությունները կարող են անհամեմատ մատչելի ձևով ձեռք բերել գյուղատնտեսական տեխնիկա և բնակավայրում իրականացնել զարգացման ծրագրեր:

Բանակ մեկնեցին 2016 թվականի ամառային զորակոչի 4-րդ հավաքի  նորակոչիկները

Բանակ մեկնեցին 2016 թվականի ամառային զորակոչի 4-րդ հավաքի նորակոչիկները 19.07.2016

Հուլիսի 19-ին Վայոց ձորի Եղեգնաձորի տարածքային զինկոմիսարիատից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին 2016 թվականի ամառային զորակոչի 4-րդ հավաքի նորակոչիկները: Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում 4-րդ հավաքի նորակոչիկներին բարի երթ մաղթեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը և Եղեգնաձորի զինվորական կոմիսար Արմեն Սարգսյանը: Մ. Հարությունյանն իր խոսքում նորակոչիկներին անվտանգ ծառայություն մաղթեց և նշեց, որ նորակոչիկները գնում են համալրելու հայրենիքի սահմանները պաշտպանելու սրբազան գործին ծառայող իրենց եղբայրներին՝ համատեղ ուժերով հսկելու հայրենիքի սահմաններն ու հայ ժողովրդի խաղաղ կեցությունը: Ա. Սարգսյանն իր խոսքում նշեց, որ Հայոց բանակում ծառայող վայոցձորցի զինվորները միշտ բարձր են պահել մեր մարզի անունը և աչքի են ընկել կարգապահությամբ: Ծառայության մեկնող նորակոչիկների ծնողներին ու հարազատներին մարզպետի տեղակալը և Եղեգնաձորի զինվորական կոմիսարը մաղթեցին համբերություն, տոկունություն ու շնորհակալություն հայտնեցին հայրենասեր զավակներ մեծացնելու և

Գործակարգավարական հերթական խորհրդակցությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ

Գործակարգավարական հերթական խորհրդակցությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ 18.07.2016

Հուլիսի 18-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և ստորաբաժանումների պետերը: Խորհրդակցության սկզբում մարզպետը տեղեկություն ներկայացրեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մարզ կատարած այցի մասին: Նախորդ շաբաթվա ընթացքում իրականացրած և ընթացիկ շաբաթում իրականացվելիք աշխատանքների և ծրագրերի մասին հաշվետվությամբ հանդես եկան մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները: Ներկայացվեց մարզում իրականացվող շինվերանորոգման ու ճանապարհների վերանորոգման աշխատանքների, ինչպես նաև գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը: Քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը ներկայացրեց մարզում իրականացվող շինվերանորոգման աշխատանքները: Այդ առումով մարզպետ Հ.Սարգսյանը հանձնարարեց վարչության պետին ուշադրության կենտրոնում պահել զբոսաշրջային կաևորություն ներկայացնող Ջերմուկ քաղաքի Արփա գետի ճեմուղու վերանորոգման աշխատանքների ընթացքը և վերանորոգման

Բացվել է  ազատամարտիկ Վահրամ Միքայելյանի նկարների անհատական ցուցահանդեսը

Բացվել է ազատամարտիկ Վահրամ Միքայելյանի նկարների անհատական ցուցահանդեսը 18.07.2016

2016 թվականի հուլիսի 14-ին Երևանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում բացվել է ազատամարտիկ, Վայոց ձորի Սերս համայնքի բնակիչ Վահրամ Միքայելյանի նկարների անհատական ցուցահանդեսը, > խորագրով: Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են նրա վրձնարվեստը բարձր գնահատող արվեստագետներ, հյուրեր Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից և արտերկրից, հարազատներ, համերկրացիներ: Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի տնօրեն Հովիկ Հովեյանի բացման խոսքից հետո, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի ձեռամբ Տերունական աղոթքով սկսվեց բացման հանդիսությունը: Արցախյան ազատամարտում աջ թևի աշխատունակությունը կորցրած, նկարելու իր տաղանդը կտավին տալու հնարավորությունից զրկված Վահրամ Միքայելյանի մասնակցությունը ազատամարտին, բարձր է գնահատվել > միջազգային կազմակերպության գերագույն ատաման գեներալ-գնդապետ Արսեն Պապյանի կողմից, որը Վահրամին արժանացրել է >

Վարչապետն այցելել է Վայոց ձորի մարզ

Վարչապետն այցելել է Վայոց ձորի մարզ 15.07.2016

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Վայոց ձորի մարզ: Կառավարության ղեկավարն այցելել է Եղեգնաձորի > պանրի գործարան, որտեղ վարչապետին են ներկայացրել գործարանի արտադրական հզորություններն ու առաջիկա ծրագրերը: Տեղեկացվել է, որ 2009 թվականից հիմնված գործարանում իրականացվել է շուրջ 200 մլն դրամի ներդրում: Այստեղ արտադրվում է պանրի լայն տեսականի, նախորդ տարի արտադրական ծավալները հասել են 110-120 տոննայի, ինչը գործարանի հիմնադրման տարվա համեմատ 15 անգամ ավելի է: Նախատեսվում է` ընթացիկ տարում նոր ներդրումների արդյունքում արտադրանքն ավելացնել 20 տոկոսով. ավելացվելու է նաև պանրի տեսականին: Արտադրանքի 90 տոկոսն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, իսկ մնացած մասն իրացվում է հայաստանյան շուկայում: Աշխատանքներ են տարվում արտադրանքն Իրան և Ուկրաինա արտահանելու ուղղությամբ: Գործարանն ունի նաև անասնապահական ֆերմա. կաթի 30 տոկոսն ապահովվում է դրա հաշվին, իսկ 70 տոկոսը մթերվում է մարզում գործող մյուս ֆերմաներից: >- ի ղեկավարները շնորհակալություն են հայտնել

Նախարար Գաբրիել Ղազարյանի աշխատանքային այցը՝ ՀՀ Վայոց ձորի մարզ

Նախարար Գաբրիել Ղազարյանի աշխատանքային այցը՝ ՀՀ Վայոց ձորի մարզ 13.07.2016

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ Վայոց ձորի մարզում, ծանոթացել հանրակրթական դպրոցներում ֆիզկուլտուրա առարկայի դասավանդման հետ կապված խնդիրներին, ֆիզկուլտուրայի դահլիճների պայմաններին: Այցի շրջանակներում նախարարը մարզպետ Հարություն Սարգսյանի հետ այցելել է մարզի Մալիշկա համայնքի հանրակրթական դպրոց, ինչպես նաև Վայք քաղաքի մարզադպրոց և վերանորոգված մարզադաշտ: Նախարարը և նրան ուղեկցող անձինք այցելել են նաև Ելփին, Արենի համայնքների և Եղեգնաձոր քաղաքի մի քանի դպրոցներ, ծանոթացել ֆիզկուլտուրայի դահլիճների շենքային պայմաններին և առկա գույքային հիմնախնդիրներին: Եղեգնաձորում նախարար Ղազարյանը եղել է նաև քաղաքում գործող բաց լողավազանի տարածքում, շրջայց է կատարել քաղաքի մարզադաշտում: Վայոց ձորի մարզ այցելության ավարտին նախարար Ղազարյանն անցկացրել է խորհրդակցություն մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների և ֆիզկուլտուրայի ուսուցիչների հետ: Նախարարը ողջունել է

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45