Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

Կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 11.07.2016

Հուլիսի 11-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ, մարզպետի տեղակալների, մարզպետի խորհրդականի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ, կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը: Խորհրդակցության սկզբում մարզպետը տեղեկություն ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի մարզ կատարած այցի մասին: Նախորդ շաբաթվա ընթացքում կատարած և ընթացիկ շաբաթում իրականացվելիք աշխատանքների և ծրագրերի մասին հաշվետվությամբ հանդես եկան մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները: Ներկայացվեց մարզում իրականացվող շինվերանորոգման ու ճանապարհների վերանորոգման աշխատանքների, ինչպես նաև գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը: Քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը ներկայացրեց, հուլիսի 8-ին ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի Ջերմուկ այցի շրջանակում ՀՀ Վայոց ձորի մարզպետի մասնակցությամբ քննարկվել է Ջերմուկում Արփա գետի ճեմուղու վերանորոգման աշխատանքների ընթացքը, իսկ

Կայացավ քաղաքացիների 2016 թվականի հուլիս ամսվա ընդունելությունը

Կայացավ քաղաքացիների 2016 թվականի հուլիս ամսվա ընդունելությունը 11.07.2016

2016 թվականի հուլիսի 11-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էր 97 քաղաքացի, ընդունելության էին եկել 100-ը: Ընդունելության եկած 96 քաղաքացիներ դիմել էին դրամական աջակցության խնդրանքով, որոնց խնդրանքը բավարարվեց: Մեկ քաղաքացի դիմել էր աշխատանքի տեղավորման, 3 քաղաքացի՝ տան վթարայնության հարցով: Այլ հարցերով դիմած քաղաքացիների բարձրացրած խնդիրների լուծումը գտնելու նպատակով մարզպետը հանձնարարություն տվեց մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին՝ ուսումնասիրել և օրենքով սահմանված կարգով պատասխանել քաղաքացիներին:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այցելել է Վայոց ձորի  մարզ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այցելել է Վայոց ձորի մարզ 09.07.2016

Հուլիսի 8-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր: Մարզ կատարած այցի ընթացքում նախարարին ուղեկցել է ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Վայոց ձորի մարզի Զառիթափի համայնքապետարանում նախարարը մասնակցել է Զառիթափի Քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) պաշտոնական բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության երևանյան գրասենյակի համաղեկավար Լուկաս Լուշերը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննե Քեմփան, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ապակենտրոնացման ծրագրի մասնագետ Արթուր Դրամփյանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Նախարար Դավիթ Լոքյանն իր ողջույնի խոսքում կարևորել է գրասենյակի հիմնումը, նշելով, որ այն մեկ միասնական տեղեկատվական հարթակի միջոցով փոխգործակցության հնարավորություն կստեղծի խոշորացման

Քննարկում Վայոց ձորի մարզի խոշորացվող համայնքների Վայքի և Զառիթափի փնջերի համանքների ղեկավարների մասնակցությամբ

Քննարկում Վայոց ձորի մարզի խոշորացվող համայնքների Վայքի և Զառիթափի փնջերի համանքների ղեկավարների մասնակցությամբ 07.07.2016

Հուլիսի 6-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի օգնական Վ. Ասլանյանը, > հաստատությունների օժանդակության վարչության պետ Ա. Գրիգորյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ն. Սիմոնյանը, զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Ա. Կոստանյանը և խոշորացվող Վայքի ու Զառիթափի փնջերի համանքի ղեկավարները: Խորհրդակցության օրակարգում ՀՀ Վայոց ձորի մարզի խոշորացվող համայնքներում > կողմից իրականացվելիք նախնական ծրագրերի քննարկման վերաբերյալ հարցն էր: > հաստատությունների օժանդակության վարչության պետ Արամ Գրիգորյանի կողմից ներկայացվեց հիմնադրամի գործունեության շրջանակները և հնարավոր իրականացվելիք նախնական ծրագրերը, որոնք հնարավորություն կտան խոշորացվող համայնքներին լուծելու համայնքային առաջնահերթ հիմնախնդիրները և կնպաստեն տարածքների զարգացմանը:

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2016 թվականի երկրորդ նիստը

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2016 թվականի երկրորդ նիստը 07.07.2016

ՀՀ ՏԿԶ փոխնախարար Կ. Իսախանյանը խոսեց համայնքներում իրականացվող ներդրումային ծրագրերի համաֆինասավորման խնդիրների և մարզային սոցիալական ծառայությունների կատարած դրական աշխատանքների մասին և հավելեց, որ մարզի կենսագործունեության տարբեր ոլորտներում վերջին տարիներին արձանագրված դրական միտումները պայմանավորված են ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի և համայնքների ղեկավարների համագործակցված աշխատանքով: Մարզպետ Հ. Սարգսյանն իր ամփոփիչ խոսքում շնորհակալություն հայտնեց համայնքների ղեկավարներին կատարած դրական աշխատանքների համար: Նա նշեց նաև, որ գրեթե բոլոր բնագավառներում առկա են լուծում պահանջող շատ խնդիրներ, որոնց լուծումները կարող են նպաստել բնակիչների հոգսերի թեթևացմանը և համայնքների զարգացմանը և հորդորեց համայնքապետերին՝ այդ ուղղութամբ ձեռնարկել գործուն քայլեր: Մարզխորհրդի նիստի արձանագրությանը ծանոթանալու համար, կարող եք այցելել մարզպետարանի պաշտոնական կայքի > բաժնի > ենթաբաժին:

ՀՀ Վայոց ձորի մարզում մեկնարկեց 2016 թվականի ամառային զորակոչը

ՀՀ Վայոց ձորի մարզում մեկնարկեց 2016 թվականի ամառային զորակոչը 06.07.2016

Հուլիսի 5-ին Վայոց ձորի մարզի տարածքային զինկոմիսարիատներից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին 2016 թվականի ամառային զորակոչի առաջին նորակոչիկները: Մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքի Սբ. Աստվածածին եկեղեցում նորակոչիկներին բարի երթ և անվտանգ ծառայություն մաղթեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը և Եղեգնաձորի զինվորական կոմիսար Արմեն Սարգսյանը: Ս. Թարվերդյանը շնորհավորելով նորակոչիկներին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ, նշեց, որ նորակոչ զինվորներին է վստահվում մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու կարևորագույն և սրբազան գործը: Այդ պատասխանատու առաքելության համար մեր զինվորներին հարկավոր է ուժ, բարձր մարտունակություն և կամք: Ա. Սարգսյանն իր խոսքում նշեց, որ վայոցձորցի զինվորները միշտ աչքի են ընկել կարգապահությամբ և Հայոց բանակում մեր մարզի անունը միշտ բարձր են պահել: Նորակոչիկներին ճանապարհելու եկած ծնողներին ու հարազատներին մարզպետի տեղակալ Ս. Թարվերդյանը և Եղեգնաձորի զինվորական կոմիսար Ա. Սարգսյանը մաղթեցին համբերություն և տոկունություն` նշելով, որ նրանք պետք է հպարտ լինեն նման զավակներ մեծացնելու և դաստիարակելու համար: Նորակոչ հայորդիներին բարի երթ մաղթելու էր եկել օրերս Հայոց բանակում պարտադիր ժամկետային զինծառայությունն ավարտած վայոցձորցի Հրայր Թադևոսյանը: Հպարտությամբ պետք է նշել

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:08:58