Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 19.02.2018

Փետրվարի 19-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն անցկացրեց գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի և ստորաբաժանումների ղեկավարները: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց մարզի կապիտալ շինարարության թույլտվությունների քանակի և ծավալների ճշտմանը, մարզի բուժհաստատություններում իրականացվող սկրինինգային հետազոտությունների, ինչպես նաև սահմանամերձ համայնքներում 2018 թվականի փետրվարի 27-ից մեկնարկող բժշկական հետազոտությունների հետ կապված հարցերին: Խոսվեց > ծրագրի շրջանակներում համայնքներում իրականացվող աշխատանքների և աղբահանության խնդիրների, մարզին անհրաժեշտ անօրգանական պարարտանյութերի և գարնանացան սերմացուի պահանջարկի ճշտման շուրջ: Մարզպետ Հ. Սարգսյանը հանձնարարց հետևել համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը` ուշադրության կենտրոնում պահելով գույքահարկի և աղբահանության վճարների ցուցանիշները:

Անցկացվեցին վերապատրաստման դասընթացներ <<Կայուն դպրոցական սնունդ>> ազգային ծրագրի շրջանակներում

Անցկացվեցին վերապատրաստման դասընթացներ <<Կայուն դպրոցական սնունդ>> ազգային ծրագրի շրջանակներում 19.02.2018

,,Կայուն դպրոցական սնունդ,, ազգային ծրագրի շրջանակներում, փետրվարի 16-18-ը, Երևան քաղաքում մեկնարկեցին Վայոց ձորի մարզի դպրոցների համար նախատեսված ,,Հանրակրթական կազմակերպություններում խոհարարների և տնօրեն-կազմակերպիչների դասընթացներ,,-ը : Ծրագրում ընդգրկված Վայոց ձորի մարզի 45 դպրոցներից վերապատրաստվեցին 23 դպրոցների տնօրեններ և խոհարարներ, իսկ 22 դպրոցների տնօրեններ և խոհարարներ կվերապատրաստվեն փետրվարի 23-25-ին: ,,Կայուն դպրոցական սնունդ,, ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2010 թվականից՝ ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջևւ ձեռքբերված պայմանավորվածությամբ, որի շրջանակում ՀՀ բոլոր մարզերի տարրական դասարանների աշակերտները դպրոցում ստանում են սնունդ: 2014-2015 թթ. ՀՀ Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի, 2017թ. սեպտեմբերից Տավուշի մարզի բոլոր դպրոցները փոխանցվել են ՀՀ Կառավարության ,,Կայուն դպրոցական սնունդ,, ծրագրի իրականացման պատասխանատվության ներքո:

Իրազեկում 16.02.2018

Այսօր՝ 2018 թվականի փետրվարի 16-ին, ժամը 11.00 տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի ավագանու թիվ 4 նիստը: Նիստը վարելու է համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը: Նիստի օրակարգում ընդգրված են հետևյալ հարցերը.

Աշխատանքային խորհրդակցություն ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ

Աշխատանքային խորհրդակցություն ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ 16.02.2018

Այսօր՝ փետրվարի 16-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունցավ հանդիպում-խորհրդակցություն Ջերմուկ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալի, համայնքապետարանի քարտուղարի և ֆինանսական բաժնի պատասխանատուի հետ: Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի ոլորտային ստորաբաժանումների ղեկավարներ, Ջերմուկի քաղաքապետարանի այլ աշխատակիցներ: Քննարկվեց 2018 թվականի համայնքի բյուջեին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման խնդիրները՝ հավաքագրման տոկոսների բարելավման տարբերակներն ու հնարավոր ուղիները, կարևորելով նաև այդ հարցում հողերի օտարման և վարձակալության գումարները: Քննարկվեցին նաև

Ազգային ծեսերը Վայոց ձորում խորագրով միջոցառում Մալիշկայի թիվ 1 միջնակարգ  դպրոցում

Ազգային ծեսերը Վայոց ձորում խորագրով միջոցառում Մալիշկայի թիվ 1 միջնակարգ դպրոցում 16.02.2018

Օրերս Մալիշկայի թիվ 1 միջնակարգ դպրոցի դահլիճում տեղի ունեցավ > խորագրով միջոցառում, որն սկսվեց Տերունական աղոթքով: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանը, դպրոցի տնօրեն Արմեն Մարգարյանը, ՊՄՊ մարզային ծառայության աշխատակիցներ, մանկավարժներ, ծնողներ, աշակերտներ և այլք: Միջոցառման անմիջական աջակիցն էր

Տյառնընդառաջին նվիրված տոնակատարություն Եղեգնաձորում

Տյառնընդառաջին նվիրված տոնակատարություն Եղեգնաձորում 15.02.2018

Եղեգնաձորի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը մատուցեց Տյառնընդառաջի տոնական Ս. Պատարագ: Սբ. Պատարագի ընթացքում Տեր Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց՝ ներկայացնելով Տյառնընդառաջի խորհուրդը: Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը կատարեց Նորապսակների օրհնության կարգ` մաղթելով նորապսակներին՝ փոխըմբնման ու սիրո հիմքով ընտանիք, որպես ամուր պետականություն ունենալու հիմնաքար: > կինոթատրոնի բակում շարունակվեց միջոցառման մշակութային հանդիսության մասը, որն իրականացվեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ֆինանսական աջակցությամբ (318.500 դրամ) և Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ: Տոնակատարության ընթացքում գեղեցիկ կատարումներով հանդես եկան

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-06 13:29:32