Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին՝ Կառավարության ծրագրի իրականացման վերաբերյալ

Վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին՝ Կառավարության ծրագրի իրականացման վերաբերյալ 27.10.2016

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Կառավարության ծրագրի իրականացման միջոցառումների և գերակա խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն՝ ՀՀ նախարարների, ՀՀ մարզպետների, ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարների և ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար անձնակազմի մասնակցությամբ: Դիմելով ներկաներին՝ վարչապետ Կարապետյանը նշել է, որ ծրագրի իրականացման նպատակով անհրաժեշտ է հստակեցնել միջոցառումներն ու անելիքները, որոնք ձևակերպվել են համապատասխան հանձնարարականներով:

Խորհրդակցություն ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ

Խորհրդակցություն ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ 27.10.2016

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ խորհրդակցություն, մարզպետի տեղակալների, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և աշխատակազմի ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ: Մարզպետ Հարություն Սարգսյանը ներկայացրեց, որ մասնակցել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ս/թ հոկտեմբերի 26-ին կայացած Կառավարության ծրագրի իրականացման միջոցառումների և գերակա խնդիրների վերաբերյալ խորհրդակցությանը, որտեղ վարչապետը նշել է, որ ծրագրի իրականացման նպատակով անհրաժեշտ է հստակեցնել միջոցառումներն ու անելիքները, որոնք ձևակերպվել են համապատասխան հանձնարարականներով: Հ.Սարգսյանը ներկայացրեց այն հանձնարարականները, որոնք ուղղված են եղել մարզպետներին՝

ՀՀ Վայոց ձորի մարզպետը հանդիպեց նորընտիր համայնքապետերի հետ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը հանդիպեց նորընտիր համայնքապետերի հետ 27.10.2016

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հանդիպեց Ագարակաձոր, Արենի, Արտաբույնք, Արփի, Գլաձոր և Շատին համայնքների նորընտիր ղեկավարների հետ: Խորհրդակցությանը մասնակցում էին նաև մարզետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությունների և ՏՀԿ բաժնի պետերը: Մարզպետը նախ շնորհավորեց նրանց համայնքի ղեկավարի պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, նրանց մաղթեց արդյունավետ գործունեություն: Հ. Սարգսյանը ներկայացրեց հոկտեմբերի 25-ին մարզի խոշորացված համայնքների և 50 մլն դրամից ավելի բյուջե ունեցող համայնքների ղեկավարների հետ Ջերմուկում կայացած հանդիպման ընթացքում արծարծված թեմաները, որոնց հիմնական նպատակը ներկայացրել է ՀՀ ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանը՝ համայնքների զարգացմանն ուղղված կառավարության նախաձեռնած նոր քայլերը, ըստ որոնց, 2017 թվականի սկզբից համայնքապետերն իրենց ծրագրերը կազմելիս աշխատելու են նոր մեթոդաբանությամբ,

 Ջերմուկում քննարկվել են Վայոց ձորի մարզի զարգացման ծրագրերը

Ջերմուկում քննարկվել են Վայոց ձորի մարզի զարգացման ծրագրերը 26.10.2016

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հոկտեմբերի 25-ին աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձորի մարզ`մարզի զարգացմանը նվիրված հարցերի քննարկմանը մասնակցելու նպատակով։ Քննակմանը ներկա են եղել նաև ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը, ՀՀ ՏԿԶ փոխնախարար Արթուր Խաչատրյանը, Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը, Վայոց ձորի մարզի Վայք, Ջերմուկ, Զառիթափ և մի շարք այլ համայնքների ղեկավարներ, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նախարար Լոքյանը ներկայացրել է համայնքների զարգացմանն ուղղված կառավարության նախաձեռնած նոր քայլերը, ըստ որոնց, 2017 թվականի սկզբից համայնքապետերն իրենց ծրագրերը կազմելիս աշխատելու են նոր մեթոդաբանությամբ: Կառավարության 2017 թվականի ծրագրում համայնքների զարգացմանն ուղղված >փոխհարաբերության նոր գործիքը կիրառվելու։ <<Նախ` 2017 թվականի բյուջեն կազմելիս յուրաքանչյուր տող, յուրաքանչյուր լումա պետք է հաշվարկելի լինի։ Երկրորդ`

Նախագահը ներկա է գտնվել Արմպրոդէքսպո մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը

Նախագահը ներկա է գտնվել Արմպրոդէքսպո մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը 24.10.2016

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի <<Երևան Էքսպո>> ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել ամենամյա <<Արմպրոդէքսպո>> մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը, որի նպատակն է՝ ներկայացնել գյուղատնտեսական արտադրության, գյուղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերության հնարավորությունները, գնահատել սեփական արտադրանքի մրցունակությունը, ընդլայնել արտահանման հնարավորությունները, հաստատել գործարար կապեր, այցելուներին և...

Պետք է գյուղատնտեսական բիզնեսին վերաբերվենք նորովի՝ ակնկալելով հաջորդ տարի տեսնել որակապես նոր էքսպո ցուցահանդես. ՀՀ վարչապետ

Պետք է գյուղատնտեսական բիզնեսին վերաբերվենք նորովի՝ ակնկալելով հաջորդ տարի տեսնել որակապես նոր էքսպո ցուցահանդես. ՀՀ վարչապետ 24.10.2016

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի >ցուցահանդեսային համալիրում բացված ամենամյա > մասնագիտացված ցուցահանդես: Վարչապետ Կարապետյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված ապրանքատեսականուն, արտադրող ընկերությունների հետագա ծրագրերին: Վարչապետը հետաքրքվել է տնտեսվարողների խնդիրներով, որոնք խոչընդոտում են արտադրական ծավալների ավելացմանը, իրացման ու արտահանման կազմակերպմանը: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ գյուղատնտեսական բիզնեսին պետք է նորովի վերաբերվել և այդ առումով կարևորել ֆերմերների ու կառավարիչների վերապատրաստումը՝ ժամանակակից պահանջներին համապատասխան: Դիմելով հանրապետության մարզպետներին՝ Կարեն Կարապետյանը նշել է.

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 15:11:09