Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ քաղաքացիների հոկտեմբեր ամսվա ընդունելությունը

Կայացավ քաղաքացիների հոկտեմբեր ամսվա ընդունելությունը 19.10.2016

2016 թվականի հոկտեմբերի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էր 104 քաղաքացի, ընդունելության էին եկել 106-ը: Ընդունելության եկած 104 քաղաքացիներ դիմել էին դրամական աջակցության խնդրանքով, որոնց խնդրանքը բավարարվեց: Այլ հարցերով դիմել էին 2 քաղաքացիներ՝ 1 քաղաքացի՝ նախորդ տարի մթերման հանձնած խաղողի վճարի, 1 քաղաքացի՝ նպաստի հարցով: Այլ հարցերով դիմած քաղաքացիների բարձրացրած խնդիրներին լուծում տալու նպատակով մարզպետը հանձնարարություն տվեց մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին՝ ուսումնասիրել և օրենքով սահմանված կարգով պատասխանել քաղաքացիներին: Նշենք, որ քաղաքացին արդեն ստացել է մթերված խաղողի արժեքը:

Խորհրդակցություն նվիրված   աղետների դեպքում մայրական և նորածնային մահացության կանխարգելմանը

Խորհրդակցություն նվիրված աղետների դեպքում մայրական և նորածնային մահացության կանխարգելմանը 19.10.2016

2016 թվականի հոկտեմբերի 18-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի մոտ կայացավ խորհրդակցություն, որը նվիրված էր աղետների դեպքում մայրական և նորածնային մահացության կանխարգելման նպատակով վերարտադրողական նվազագույն ծառայությունների կազմակերպման և տրամադրման սպասվելիք գործունեության ընթացքում փրկարար ծառայությունների, ՏԻ մարմինների, բուժհաստատությունների ղեկավարների և բուժաշխատողների շրջանում տեղեկացվածության և գիտելիքների գնահատմանը: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների, բուժական հաստատությունների ղեկավարներ և բուժաշխատողներ: Խորհրդակցությունը նախաձեռնել էր > հասարակական կազմակերպությունը(տնօրեն՝ Արմեն Մանասյան), ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ:

Ուսանողական փառատոն Վայոց ձորում

Ուսանողական փառատոն Վայոց ձորում 19.10.2016

ՀՀ Վայոց ձորի մարզպետին կից երիտասարդական խորհրդի և ՀԵՀ Վայոց ձորի մարզային կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ հոկտեմբերի 18-ին և 19-ին անցկացվեց > խորագիրը կրող ուսանողական փառատոնը: Երկօրյա փառատոնի շրջանակներում անցկացվեցին սպորտային խաղեր (վոլեյբոլ, շախմատ, սեղանի թենիս), մշակութային մրցույթներ (երգ, պար, ասմունք և ֆոտոնկարչություն) և > մրցույթը: Փառատոնին մասնակցում էին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի, Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի և Եղեգնաձորի ավագ դպրոցի թիմերը: Նախաձեռնության նպատակը՝ սպորտային խաղերի և մշակութային մրցույթների միջոցով մարզի ԲՈՒՀ-երի ուսանողներին, ավագ դպրոցի աշակերտներին ակտիվացնելն ու համախմբելն է: Մրցութային հանձնաժողովների կամզում ընդգրկված էին համապատասխան ոլորտների պատասխանատուներ և պրոֆեսիոնալ մասնագետներ: Մրցութային երկու օրերի ադյունքում հաղթող ճանաչվեց Եղեգնաձորի ավագ դպրոցի թիմը, 2-րդ մրցանակային տեղը գրավեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մասնակցել է խոշորացված Ջերմուկ, Վայք և Զառիթափ համայնքներիի ավագանու առաջին նիստերին

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մասնակցել է խոշորացված Ջերմուկ, Վայք և Զառիթափ համայնքներիի ավագանու առաջին նիստերին 18.10.2016

Ս/թ հոկտեմբերի 18-ին կայացել է խոշորացված Ջերմուկ, Վայք և Զառիթափ համայնքների ավագանու առաջին նիստերը, որոնց մասնակցել են ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը: Մարզպետ Հ. Սարգսյանը նոր ձևավորված համայնքի ղեկավարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ շնորհավորել է Ջերմուկ համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանին , Վայք համայնքի ղեկավար Թարո Ավետյանին և Զառիթափ համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանին: Մարզպետը շնորհավորել է նաև համայնքների ավագանու անդամներին և ՏԻՄ մարմիններին մաղթել արդյունավետ գործունեություն, ի շենացումն նորաստեղծ համայնքների և ի բարօրություն նշված համայնքների բնակիչների: Այնուհետև ներկայացել են ավագանիները, նշելով իրենց բնակավայրերը: Ավագանու անդամների ներկայանալուն հաջորդել է Ա. Գիլոյանի ելույթը, որը ներկայացրել է համայնքների զարգացմանն ուղղված առաջիկա ծրագրերը՝ հաջորդական քայլերով: Նիստերի ավարտին նորընտիր ավագանու անդամներն իրենց հուզող մի շարք հարցեր

Կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

Կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 17.10.2016

Խորհրդակցությանը քննարկվեցին մարզում իրականացվող շին-վերանորոգման և ճանապարհաշինական աշխատանքներին, աշնանացանի ընթացքին, մարզում արտադրված խաղողի մթերումներին, առողջապահական ոլորտի խնդիրներին, կրթակազմակերչական մարզային խնդիրներին, մարզի զարգացման ծրագրի կազման մեթոդաբանությանը և ՏԻ մարմիններին առնչվող հարցեր: Մարզպետ Հ. Սարգսյանը հանձնարարեց ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետին, ըստ խոշորացված համայնքներում կայանալիք ավագանու առաջին նիստերի օրակարգի՝ ապահովել նիստերում մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությունը: Վերջում մարզի ղեկավարը մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին տվեց համապատասխան հանձնարարականներ՝ ուղղված նրանց կողմից ղեկավարվող ոլորտներում խնդիրների լուծմանը:

Հայտարարություն 17.10.2016

Ավստրիական զարգացման գործակալությունը հայտնում է, որ Եվրոմիության կողմից ֆինանսավորվող Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության(ՕԳԱՆ) ծրագրի շրջանակում հայտարարվել է > հայտամրցույթը՝ փոքր ֆերմերների և ֆերմերային խմբերի համար: Հրավիրում ենք Վայոց ձորի մարզի շահառու բոլոր ֆերմերներին և ֆերմերային խմբերին մասնակցելու մրցույթին: Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք այցելել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական կայքի > բաժնի > ենթաբաժին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 13:08:53