Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Միջոցներն ուղղելու ենք այն ծրագրերին, որոնք մինիմալ ծախսով մաքսիմալ էֆեկտ են տալու. վարչապետը Վայոց Ձորի և Արարատի մարզի համայնքների ղեկավարների հետ քննարկել է մարզի զարգացման հեռանկարները

Միջոցներն ուղղելու ենք այն ծրագրերին, որոնք մինիմալ ծախսով մաքսիմալ էֆեկտ են տալու. վարչապետը Վայոց Ձորի և Արարատի մարզի համայնքների ղեկավարների հետ քննարկել է մարզի զարգացման հեռանկարները 21.12.2016

Վարչապետ Կարեն Կարապետյանը հերթական աշխատանքային այցն է կատարել ՀՀ Վայոց ձորի և Արարատի մարզեր՝ մարզպետների, համայնքների ղեկավարների և մարզերի գործարարների հետ քննարկել առկա խնդիրներն ու զարգացման հնարավորությունները: Եղեգնաձոր քաղաքում կայացած հանդիպման ժամանակ վարչապետը նշել է, որ յուրաքանչյուր մարզային այցից հետո հավաքվում են որոշակի նախաձեռնություններ, ծրագրեր, որոնք քննարկվում են կառավարությունում, ստանում հետադարձ արձագանք. դրանք այնուհետև դառնալու են կոնկրետ գործ: Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ այս պահին քննարկվում է և Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը ձևավորելու է մարզի անձնագիր, որով բնութագրվելու է մարզը, համեմատական կարգով ներկայացվելու են զարգացման միտումները: >, - ընդգծել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ այսօր կառավարությունը

   ՀՀ վարչապետի  հանձնարարականներից  բխող ձեռնարկվելիք  քայլերին նվիրված խորհրդակցություն ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում

ՀՀ վարչապետի հանձնարարականներից բխող ձեռնարկվելիք քայլերին նվիրված խորհրդակցություն ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում 21.12.2016

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ խորհրդակցություն, նվիրված ՀՀ Վարչապետի հանձնարարականներից բխող ձեռնարկվելիք քայլերին: Քննարկմանը մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը: Մարզպետ Հարություն Սարգսյանը խոսեց դեկտեմբերի 20-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ընթացքում մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին վարչապետի կողմից արված նկատառումների և հանձնարարականների մասին: Մարզպետը լսեց աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության, առողջապահության և սոցիալական ապահովության, կրթության, մշակույթի և սպորտի, ֆինասական և սոցիալ տնտեսական զարգացման վարչությունների պետերի հաղորդումները՝ առաջիկայում վարչապետի կողմից արված նկատառումներից և հանձնարարականներից բխող ձեռնարկվելիք քայլերի և միջոցառումների վերաբերյալ: Հ Սարգսյանը հանձնարարեց

Կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

Կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 19.12.2016

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը: Մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան նախորդ խորհրդակցության ընթացքում արձանագրված հանձնարարականների կատարման ընթացքի, անցած շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքների և ընթացիկ շաբաթվա ընթացքում իրականացվելիք ծրագրերի մասին հաղորդումով: Խորհրդակցությանը քննարկվեցին ճանապարհների ձմեռային պահպանության աշխատանքներին, գյուղացիական տնտեսությունների կողմից ձեռք բերված սերմացուի պարտքերի վերադարձման ընթացքին, առողջապահական և կրթական ոլորտների խնդիրներին, մարզային զարգացման ռազմավարության վերլուծությանը, աուդիտի ուսումնասիրություններին, հողօգտագործման խնդիրներին և համայնքների զարգացման հնգամյա ծրագրերին առնչվող հարցեր: Մարզպետ Հ. Սարգսյանը մարզպետարանի աշխատակազմի

Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2016 թվականի 4-րդ նիստը 19.12.2016

Ս/թ դեկտեմբերի 26-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում (Եղեգնաձոր, 3601, Շահումյան 5) տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2016 թվականի 4-րդ նիստը, հետևյալ օրակարգով.

Կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը 16.12.2016

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի մոտ այսօր տեղի է ունեցել ՀՀ մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը: Խորհրդակցության ժամանակ քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, ՀՀ մարզերի 2017-2025 թթ. զարգացման ռազմավարությունների և համայնքների 5-ամյա զարգացման ծրագրերի մշակման աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր: ՀՀ մարզպետներն ըստ մարզերի ներկայացրել են մինչև ընթացիկ տարվա ավարտը ֆինանսավորման ենթակա ներդրումային ծրագրերը: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ մարզային ենթակայության առողջապահական կազմակերպությունների և կրթական հաստատությունների օպտիմալացման խնդիրներին: Զեկուցվել է աշխատանքների ընթացքը:

Կայացավ քաղաքացիների դեկտեմբեր ամսվա ընդունելությունը

Կայացավ քաղաքացիների դեկտեմբեր ամսվա ընդունելությունը 14.12.2016

2016 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էր 201 քաղաքացի, ընդունելության էին եկել 201-ը: Ընդունելության եկած 200 քաղաքացիներ դիմել էին դրամական աջակցության խնդրանքով, որոնց խնդրանքը բավարարվեց: 1 քաղաքացի դիմել էր պետպատվերով վիրահատություն անցնելու հարցով, որի դիմումը ևս բավարարվեց:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:11:34