Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խորհրդակցություն ներմարզային տրանսպորտային սպասարկման հարցերով 08.11.2016
Նոյեմբերի 8-ին ՀՀ տրանսպորտային տեսչության ներկայացուցիչների ուղեկցությամբ աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արամ Արսենյանը: Փոխնախարարի այցի նպատակը ՀՀ վարչապետի հանձնարարականից բխող՝ գյուղական համայնքների տրանսսպասարկման վերագործարկմանն առնչվող խնդիրների ուսումնասիրությունն ու բացահայտումն էր և քննարկման արդյունքում վեր հանված խնդիրների լուծումները գտնելու ուղիների վերաբերաբերյալ շահագրգիռ անձանց և կազմակերպությունների առաջարկություններն իմի բերելը: Փոխնախարար Արամ Արսենյանը վերը նշված հարցերի քննարկման նպատակով խորհրդակցություն անցկացրեց Վայոց ձորի մարզպետարանում, որին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչիկ Ասլանյանը, Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Սարիկ Աղաբեկյանը, Վայոց ձորի և Սյունիքի ներմարզային երթուղիներն սպասարկող կազմակերպությունների ներկայացուցիչները:
Կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 07.11.2016
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանն անցկացրեց գործակարգավարական հերթական խորհրդակցությունը : Մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան նախորդ խորհրդակցության ընթացքում արձանագրված հանձնարարականների կատարման ընթացքի, անցած շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքների և ընթացիկ շաբաթում իրականացվելիք ծրագրերի մասին հաղորդումով: Խորհրդակցությանը քննարկվեցին մարզում իրականացվող շինվերանորոգման աշխատանքներին, աշնանացանի ընթացքին, անասնաբուժական ծառայություններին, առողջապահության, կրթության, ոլորտների խնդիրներին, մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը վերբերող հարցեր: Հանձնարարվեց մարզպետարանի աշխատակազմի
Դադարեցվել է որոշակի դեղերի շրջանառությունը 02.11.2016
ՀՀ առողջապահության նախարարի 2016 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ 3193-Ա հրամանով դադարեցվել է Սերբիայի > դեղագործական ընկերության արտադրության Դիկլոֆենակ 50մգ N20 դեղահատ (սերիա՝ 0241115, պիտանիության ժամկետ՝ 01.2018թ.), «Դիկլոֆենակ 100 մգ հաբ N20 (սերիա՝ 0581215, պիտանիության ժամկետ՝ 12.20.2018թ.), Դիկլոֆենակ 25 մգ/մլ, 3մլ N5 (սերիա՝ A 600183, պիտանիության ժամկետ՝ 01.2019թ.), Ցեֆալեկսին 250/5մլ (սերիա՝ S500069, պիտանիության ժամկետ՝ 02.2018թ.) դեղերի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:
Տեղեկատվություն 01.11.2016
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների ՍԱՏԳ-ներում 2016 թվականի հոկտեմբեր ամսին կատարած աշխատանքների մասին.
Տեղեկանք 01.11.2016
2016 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում Վայոց ձոր մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունած ծնունդների մասին՝ ըստ տարածաշրջանների
ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ կայացավ հերթական գործակարգավարական խորհրդակցությունը 31.10.2016
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ մարզպետի տեղակալների, մարզպետի խորհրդականի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և աշխատակազմի ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ կայացավ հերթական գործակարգավարական խորհրդակցությունը: Մինչ խորհրդակցությունն սկսելը մարզպետը խոսեց մարզի զարգացման ռազմավարական ծրագրի կազման մասին և համապատասխան հանձնարարականներ տվեց ստորաբաժանումների ղեկավարներին, իրենց կողմից համակարգվող ոլորտի վերաբերյալ նախորդ 3 տարիների ընթացքում մարզում(համայնքներում) կատարած աշխատանքների և իրականացված ծրագերի վերաբերյալ վերլուծություն կատարելու, ինչպես նաև առաջիկա տարիներին սպասվելիք ծրագրերի կազման նպատակով ոլորտային հիմնախնդիրների վերհանման վերաբերյալ: Մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները