Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը 15.11.2016

2016 թվականի հոկտեմբերի 15-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նիստը` կոմիտեի նախագահ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալներ՝ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը և իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը: Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները և մարզային ենթակայության այն հաստատությունների ղեկավարները, որտեղ իրականացվել է ֆինասական աուդիտ: Օրակարգում ներառված էր՝

Սեմինար-քննարկում, նվիրված <<Աղետների ռիսկերի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանների>> ներդրմանն առնչվող հարցերին 15.11.2016

ՀՀ Վայոց ձորի մարզում ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի մասնակցությամբ տեղի է ունեցել սեմինար-քննարկում, նվիրված > ներդրմանն առնչվող հարցերին: Սեմինարին ներկա էին Աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ աշխատանքները համակարգող մարզային հանձնաժողովի անդամները, մարզի ուսումնական հաստատությունների > մշակման պատասխանատուները, հրահանգիչների դսաընթացին մասնակցած մասնագետներ ՀՀ ՎՁՄ աշխատակազմի կրթության մշակույթի և սպորտի վարչությունից և ՀՀ ԿԳՆ ազգային ինստիտուտի Վայոց ձորի մարզային մասնաճյուղից, ինչպես նաև > (ԱՌՆԱՊ) հիմնադրամի կազմակերպության ներկայացուցիչները: Մարզպետի տեղեկալը ողջունել է

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 14.11.2016

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ մարզպետի տեղակալների, մարզպետի խորհրդականի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և աշխատակազմի ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ կայացավ հերթական գործակարգավարական խորհրդակցությունը: Մինչ խորհրդակցությունը սկսելը մարզպետը նշեց, որ նոյեմբերի 2-ից 12-ը եղել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում և իր տպավորությունները ներկայացրեց խորհրդակցության մասնակիցներին: Մարզպետի գործուղման մեջ գտնվելու ընթացքում մարզպետարանի գործունեության մասին հողորդումով հանդես եկավ մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, նշելով, որ ղեկավարվելով՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ հոկտեմբերի 27-ին կայացած խորհրդակցության հանձնարարականներով, կազմակերպվել են քննարկումներ՝ մարզային զարգացման ռազմավարական ծրագրի կազման նպատակով, ներկայացվել է մարզային 7 ծրագիր, ինչպես նաև նախապատրաստական աշխատանքներ են տարվել առաջիկայում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի մոտ կայանալիք 2017-2025թթ. ռազմավարական ծրագրի կազմանը նվիրված խորհրդակցությանն առաջարկություններ ներկայացնելու նպատակով: Մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ 09.11.2016

Սիրելի հայրենակիցներ, Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Վայոց ձորի մարզի բոլոր համայնքների ղեկավարներին և ՏԻՄ ներկայացուցիչներին: Ուղիղ քսան տարի առաջ 1996 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրությունները և պաշտոնապես ուժի մեջ մտավ ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքը, որը հիմք հանդիսացավ տեղական ինքնակառավարման համակարգի կայացմանը: Իմ շնորհավորանքն եմ հղում նաև համայնքների բնակիչներին, քանզի Տեղական ինքնակառավարման օրն իրապես տոն է նաև նրանց համար, որովհետև ՏԻ մարմինները ձևավորվում են նրանց վստահության քվեով և կոչված են լուծելու համայնքի բնակիչների սոցիալական, կենսական, կրթամշակութային և համայնքային նշանակության խնդիրները: Երկրում ժողովրդավարական համակարգի զարգացումը պայմանավորված է նաև

Հայտարարություն ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում քաղաքացիների ընդունելության օրը փոխելու մասին 08.11.2016

ՀՀ Վայոց ձորի մարզպետի 12.04.2013 թվականի թիվ 22 որոշմամբ սահմանված կարգի համաձայն` ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում քաղաքացիների ընդունելությունը կազմակերպվում է յուրաքանչյուր ամսվա երկրորդ շաբաթվա ուրբաթ օրը: Հայտնում ենք, որ հարգելի պատճառով, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ, քաղաքացիների նոյեմբեր ամսվա ընդունելությունը ս/թ նոյեմբեր 11-ի փոխարեն տեղի կունենա նոյեմբերի 15-ին, ժամը՝ 14:00-ին: Հասցեն` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 5:

Խորհրդակցություն  ներմարզային տրանսպորտային սպասարկման հարցերով

Խորհրդակցություն ներմարզային տրանսպորտային սպասարկման հարցերով 08.11.2016

Նոյեմբերի 8-ին ՀՀ տրանսպորտային տեսչության ներկայացուցիչների ուղեկցությամբ աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արամ Արսենյանը: Փոխնախարարի այցի նպատակը ՀՀ վարչապետի հանձնարարականից բխող՝ գյուղական համայնքների տրանսսպասարկման վերագործարկմանն առնչվող խնդիրների ուսումնասիրությունն ու բացահայտումն էր և քննարկման արդյունքում վեր հանված խնդիրների լուծումները գտնելու ուղիների վերաբերաբերյալ շահագրգիռ անձանց և կազմակերպությունների առաջարկություններն իմի բերելը: Փոխնախարար Արամ Արսենյանը վերը նշված հարցերի քննարկման նպատակով խորհրդակցություն անցկացրեց Վայոց ձորի մարզպետարանում, որին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչիկ Ասլանյանը, Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Սարիկ Աղաբեկյանը, Վայոց ձորի և Սյունիքի ներմարզային երթուղիներն սպասարկող կազմակերպությունների ներկայացուցիչները:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 15:11:09