Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղեկանք

Տեղեկանք 10.01.2017

2016 թվականի ընթացքում Վայոց ձոր մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունած ծնունդների մասին՝ ըստ տարածաշրջանների:

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ կայացավ 2017  թվականի առաջին գործակարգավարական խորհրդակցությունը

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ կայացավ 2017 թվականի առաջին գործակարգավարական խորհրդակցությունը 09.01.2017

2017 թվականի առաջին աշխատանքային օրը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ ընթացիկ տարվա գործակարգավարական առաջին խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը: Մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները հակիրճ հաղորդում ներկայացրին նախորդ տարվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների մասին, ինչպես նաև ընթացիկ շաբաթվա մեջ իրականացվելիք ծրագրերն ու կազմակերպվելիք աշխատանքները: Խորհրդակցությանը քննարկվեցին ձմեռային զորակոչի կազմակերպմանը, համայնքներում իրականացվող շինարարական աշխատանքների համար համայնքի ղեկավարի կողմից շինթույլտվության իրավունքի վերաբերյալ մարզպետարան պատշաճ իրազեկմանը, ճանապարհների ձմեռային պահպանության աշխատանքներին, գյուղացիական տնտեսությունների կողմից ձեռք բերված աշնանացան սերմացուի պարտքերի վերադարձման ընթացքին, սպասվելիք գարնանացանի նախապատրաստական աշխատանքներին, առողջապահական, կրթական, հողօգտագործման ոլորտների խնդիրներին, մարզային զարգացման ռազմավարական ծրագրին և համայնքների զարգացման հնգամյա ծրագրերին առնչվող հարցեր: Մարզպետ Հ. Սարգսյանը

Տեղեկանք

Տեղեկանք 09.01.2017

2016 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում Վայոց ձոր մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունած ծնունդների մասին՝ ըստ տարածաշրջանների

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը 28.12.2016

2016 թվականի դեկտեմբերի 27-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նիստը` կոմիտեի նախագահ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալներ՝ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը և իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը: Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները և մարզային ենթակայության այն հաստատությունների ղեկավարները, որտեղ իրականացվել է ֆինասական աուդիտ: Օրակարգում ներառված էր՝

<<Դիակոնիա-Հայաստան>> հիմնադրամի ներկայացուցիչները Վայոց ձորում

<<Դիակոնիա-Հայաստան>> հիմնադրամի ներկայացուցիչները Վայոց ձորում 28.12.2016

Դեկտեմբերի 26-ին > հիմնադրամի ներկայացուցիչները hանդիպեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի հետ: : Հանդիպմանը ներկա էին մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ` Արամ Գրիգորյանը: Հյուրերը նշեցին ,որ այցն ունի մարզի սոցիալական ոլորտի խնդիրներին ծանոթանալու և դրանց լուծմանն օժանդակելու արդյունավետ ծրագրեր մշակելու նպատակ: Նրանց ներկայացվեց մարզի սոցիալական խնդիրներն ու առաջնահերթ ոլորտները: Հյուրերի խնդրանքով Հ. Սարգսյանը տեղեկություններ ներկայացրեց մարզի վերաբերյալ, նշելով որ մարզում մեծապես զբաղվում են գյուղատնտեսական արտադրանքի աճեցմամբ, գինեգործությամբ, անասնապահությամբ, հանքային ջրերի արտադրությամբ, առողջարանային հանգստի կազմակերպմամբ, իսկ առաջիկա տարիներին զարգացում կապրի նաև հանքարդյունաբերությունը: Մարզն ունի նաև տուրիզմի զարգացման մեծ հնարավորություններ և հեռանկար:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ 27.12.2016

Սիրելի՛ վայոցձորցիներ: Ընդունեք իմ ջերմ ու անկեղծ շնորհավորանքները գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Սիրելինե՛րս, օրեր հետո պատմություն կդառնա նաև 2016 թվականը: Այն հոբելյանական էր հայ ժողովրդի համար, որպես նորանկախ պետականության 25-ամյա տարեդարձի տարի: 25 տարիների հեռվից գնահատելով մեր երկրի անցած դժվարություններով ուղին՝ 1988-ի երկրաշարժի հետևանքներ, Արցախյան Ազատամարտ, հարկ է հպարտորեն ասել, որ Հայաստանի Հանրապետությունը, այդ թվում նաև Վայոց ձորի մարզը հաստատուն քայլերով առաջ են գնում, շնորհիվ մեր ժողովրդի հայրենասիրության, նվիրումի, ամրակուռ կամքի և երկրի լուսավոր ապագան կերտելու դարավոր երազանքի իրականացման անհատնում ցանկության: Հարգարժա՛ն վայոցձորցիներ,

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 11:23:13