Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի ուղերձը Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատողի օրվա կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի ուղերձը Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատողի օրվա կապակցությամբ 04.09.2018

Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի Վայոց ձորի կառույցի հարգելի աշխատողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատողի օրվա կապակցությամբ: Ստեղծման պահից Հայաստանի փրկարար ծառայության աշխատակիցները հանձն են առել Հայաստանի Հանրապետության բնակչության անվտանգության ապահովման և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման աշխատանքների դժվարին պարտականությունը և առ այսօր պատվախնդրորեն են կատարում իրենց փրկարար առաքելությունը: Արժանապատվորեն կրելով փրկարարի պատվաբեր կոչումը, ՀՀ ԱԻ նախարարության աշխատակիցները ցանկացած դժվարին պահի և արտակարգ իրավիճակում փորձում են, անգամ անձնազոհության գնով, ապահովել ՀՀ բնակչության անվտանգ կյանքն ու աջակցել նրանց բնականոն կենցաղավարությանը: Ավելին՝ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցներն արդեն օգնության ձեռք են մեկնում հարևան երկրներին և այլ պետություններին պատուհասած աղետների հետեւանքների վերացմանը՝ դառնալով Հայաստանի Հանրապետության բարի կամքի դրսևորման խորհրդանիշ և հայ ժողովրդի գթասրտության վառ օրինակ: Հարգելիներս,

Հանդիպում Հայոց բանակից զորացրված վայոցձորցի երիտասարդների հետ

Հանդիպում Հայոց բանակից զորացրված վայոցձորցի երիտասարդների հետ 04.09.2018

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի և ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամնատար, գեներալ-մայոր Վալերի Քոչարյանի հանդիպումը Հայոց բանակից զորացրված վայոցձորցի երիտասարդների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև մարզպետի տեղակալ Գևորգ Ավագյանը: Երիտասարդներին տունդարձի կապակցությամբ ողջունեց և հայրենիքի պաշտպանության գործում ունեցած ավանդի համար շնորհակալություն հայտնեց մարզպետ Արագած Սաղաթելյանը: Հայոց բանակում ծառայությունն ավարտած և քաղաքացիական կյանք վերադարձած երիտասարդներին ողջունեց, բանակային կյանքի, ծառայության պայմանների վերաբերյալ նրանց հետ զրուցեց գեներալ-մայոր Վալերի Քոչարյանը: Գեներալը հետաքրքրվեց բանակային պայմանների բարելավման վերաբերյալ երիտասարդների տեսլականով: Մարզպետի տեղակալ Գևորգ Ավագյանը հորդորեց երիտասարդներին առաջարկություններ ներկայացնել ուղղված ծառայության ընթացքում բանակում առկա խնդիրների լուծմանը: Նշենք, որ երիտասարդներին հետաքրքրում էր աշխատանք ձեռք բերելու հարցերը: Մարզպետ Ա. Սաղաթելյանը և գեներալ-մայոր Վ. Քոչարյանը պատրաստակամություն հայտնեցին ցանկացած հարցով երիտասարդներին ընդունելու և փորձելու գտնել նրանց հուզող խնդիրների լուծման ուղիները:

Տեղեկատվություն 04.09.2018

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետի (69-3.1-2) քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար դիմում ներկայացրած անձի մասին • Նշված անձի ներկայացրած փաստաթղթերը բավարարել են տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները։ 1. Նիկոլայ Սուրիկի Բայաթյան - կնքվել է աշխատանքային պայմանագիր Անձնակազմի կառավարման բաժին

 Վահրամ Միքայելյանի աշխատանքների ցուցադրությունը՝ Եղեգնաձորի պատկերասրահում

Վահրամ Միքայելյանի աշխատանքների ցուցադրությունը՝ Եղեգնաձորի պատկերասրահում 04.09.2018

Մոտ օրերս Հայաստանի ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղում ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանի մասնակցությամբ բացվեց վայոցձորցի ազատամարտիկ-գեղանկարիչ Վահրամ Միքայելյանի (Սերսի Խենթի) աշխատանքների ցուցադրությունը: Ցուցահանդեսի բացման խոսքով հանդես եկավ մասնաճյուղի տնօրեն Գոհար Ավագյանը: Ողջույնի խոսք ասաց մարզպետի տեղակալ Նանե Ասատրյան: Վահրամ Միքայելյանին ուղղված սրտի խոսք ասացին մարզի մշակութասեր հասարակայնության ներկայացուցիչներ, հարազատներ, վրձնակից և աշխատակից ընկերներ: Բոլոր ելույթներում ցանկություն էր հնչում՝ կրկին ստեղծագործելիս տեսնել վրձնելու հնարավորությունից ֆիզիկապես զրկված : Ցուցահանդեսում ներկայացված է հեղինակի դիմանկարների և գյուղական բնապատկերների շարքեր: Նշենք,

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի շնորհավորական ուղերձը Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի շնորհավորական ուղերձը Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ 31.08.2018

Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, ծնողներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Դպրոցը յուրաքանչյուր մարդու մոտ արթնացնում է ամենաբարի ու ամենապայծառ հիշողությունները: Դպրոցում ձեռք բերված գիտելիքներն ամենահիմնավորն ու ամենամնայունն են: Իսկ գիտելիքը մարդուն դարձնում է ավելի ուժեղ, իմաստուն և ավելի բարի: Չկա ավելի հրաշալի բան, քան սովորելը, կարդալը ու նոր հորիզոններ բացահայտելը: Այսօր ես իմ երախտիքի խոսքն եմ հղում մեր ուսուցիչներին: Դուք ձեր սաներին ուղեկցում եք դեպի գիտելիք և կրթություն ստանալու դժվարին, բայց անասելի հետաքրքիր աշխարհը: Ձեզ է վստահված մեր սերունդների հայեցի դաստիարակության հայրենանվեր ու դժվարին գործը: Դուք ձեր սաների մեջ տեսնում եք մեր ազգի ապագա հանճարներին, օգնում եք նրանց բացել գիտության գաղտնի դռները՝ սերմանելով սեր ու նվիրվածություն հայրենիքի նկատմամբ ու դաստիարակելով Հայաստանի Հանրապետության արժանի քաղաքացիների: Սիրելի մանկավարժներ, մաղթում եմ ձեզ հաջողություններ, ձեր պատասխանատու, շնորհակալ և պատվաբեր աշխատանքում: Մեծ սիրով և ջերմությամբ ցանկանում եմ շնորհավորել առաջին անգամ դպրոց ոտք դրած մեր փոքրիկներին: Ցանկանում եմ, որ ուսումնառության տարիները ձեզ համար լինեն ամենահիշարժանը, որպեսզի դպրոցական տարիները լինեն վառ ու պայծառ ապրումներով հարուստ: Սիրելի աշակերտներ, հարգելի մանկավարժներ, Կրկին շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության տոնի կապակցությամբ: Ցանկանում եմ բեղմնավոր և արդյունավետ ուսումնական տարի, նոր ու հետաքրքիր բացահայտումներ ու գերազանց գնահատականներ: Բարի երթ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը աշխտանքային այցով Վայոց ձորի մարզում էր

ՀՀ գյուղատնտեսության նախարարը աշխտանքային այցով Վայոց ձորի մարզում էր 27.08.2018

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը օգոստոսի 24-ին հերթական մարզային այցելություն է կատարել՝ այս անգամ ուղևորվելով դեպի Վայոց ձոր։ Մարզպետ Արագած Սաղաթելյանի և գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի ուղեկցությամբ նախարարը նախ այցելել է Արենիի խաղողի այգիներ, որտեղ արդեն հասունացել է վայոցձորյան հայտնի «Արենի» սորտի խաղողը։ Այգետերը՝ Ռաֆիկ Սիմոնյանը, Արենիում խաղողագործությամբ զբաղվում է սկսած 2001 թվականից, ունի շուրջ 15 հեկտար խաղողի այգիներ։ Այս տարվա բերքատվությունից գոհ է, իրացման խնդիրներ, իր խոսքով, մարզում հազիվ թե առաջանան, իր այգու բերքը վերամշակում է սեփական գինու գործարանում, որը դարձյալ «Արենի» անունն է կրում։ Բերքահավաքից հետո՝ աշնան-ձմռան ամիսներին, ձեռնամուխ կլինի կաթիլային համակարգի ներդրման աշխատանքներին, նոր այգիները, որոնք նախատեսում է հիմնել, նույնպես ոռոգման նորագույն համակարգ կունենան։ Նա քաջատեղյակ է պետական օժանդակության ծրագրերից, հետաքրքրվել և համոզվել է՝ կաթիլային համակարգի միջոցով ջրի էական խնայողություն կունենա, ծախսերը կկրճատվեն և բերքատվությունը կավելանա։ Տեղեկանալով, որ Եղեգնաձորում Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի և Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվել է հանրային քննարկում ՝ մեկ հարկի տակ համախմբելով մարզի գյուղատնտեսության ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերին, նախարարն ուղևորվել է մարզկենտրոն, մասնակցություն ունեցել միջոցառմանը, որտեղ տեղի է ունեցել կոոպերացիայի մոդելների վերաբերյալ քննարկում, ինչպես նաև պատասխանել մասնակիցներին հուզող մի շարք հարցերի՝ բերքի իրացում, բուժանյութերի որակի վերահսկում, կաթի մթերում, ոռոգման խնդիրներ և այլն։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-02 10:37:39