Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն խաղողի բերքի մթերման խնդիրների վերաբերյալ 08.10.2012

Այսօր աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, որին ընդունել է ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ խորհրդակցություն նվիրված մարզում աճեցված խաղողի բերքի մթերման ընթացքին: Խորհրդակցությանը մասնակցում էին հանրապետության և մարզի խաղող մթերող ձեռնարկությունների տնօրեններ ու խաղող արտադրող համայնքների ղեկավարներ: Քննարկումից հետո պայմանավորվածություն ձեռք բերվեց մթերողների հետ, որպեսզի խաղողի...

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Վայոց Ձորի մարզ

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Վայոց Ձորի մարզ 07.10.2012

Ավարտվել է Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Վայոց Ձորի մարզ: Ջերմուկ քաղաքում Գյուղական համայնքների 2-րդ համաժողովի ամփոփիչ նիստին մասնակցելուց հետո, Հանրապետության ղեկավարն այցելել է Արենի համայնք, ներկա գտնվել այստեղ ավանդաբար կազմակերպվող <Բերքի տոնին> և <Գինու փառատոնին>: Մարզի մեկ այլ՝ սահմանամերձ Խաչիկ համայնքում Նախագահն այցելել է Աբրահամյանների բազմանդամ ընտանիքի համար կառուցվող տան շինհրապարակ, ծանոթացել աշխատանքների ընթացքին, ընկուզենի տնկել տան բակում:...

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը Գրադարանավարի օրվա կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը Գրադարանավարի օրվա կապակցությամբ 07.10.2012

Ջերմ շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս եմ հղում Վայոց ձորի մարզային գրադարանի, համայնքային և դպրոցական գրադարանների աշխատակիցներին մասնագիրական տոնի` Գրադարանավարի օրվա կապակցությամբ: Գրադարանները գրքի ու գրականության շտեմարաններն են, մտքի գանձերի պահպանման սուրբ օջախները, այն օջախները որտեղ ամբարվում են հանճարների ստեղծած մտավոր գանձերը: Գիրքն է, որ հնարավորություն է ընձեռում ընթերցողին հաղորդակցվելու անցյալի փորձին, ճանաչելու աշխարհն ու շրջակա միջավայրը, պատկերացումներ...

Խաղողի բերքի մթերումների ընթացք Վայոց ձորի մարզում

Խաղողի բերքի մթերումների ընթացք Վայոց ձորի մարզում 05.10.2012

2012 թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն մարզի գինեգործների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվեց խաղողի բերքի մթերումների հարցը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց օգտագործել բոլոր հնարավորությունները մարզում աճեցված բերքն ամբողջությամբ ընդունելու համար: Այսօրվա դրությամբ ինչպես մարզի, այնպես էլ մարզից դուրս գործարանները մթերել են շուրջ 500տ խաղող: Հոկտեմբերի 4-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալը մարզպետի հետ ըստ համայնքների...

Միջոցառում նվիրված ուսուցչի տոնին

Միջոցառում նվիրված ուսուցչի տոնին 05.10.2012

Հոկտեմբերի 4-ին մարզային մշակույթի տանը հանդիսավորությամբ նշվեց ուսուցչի օրը: Ներկա էին հանրակրթական դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, մտավորականներ, կենսաթոշակի անցած ուսուցիչներ, մշակույթի աշխատողներ, դպրոցականներ: Շնորհավորական ուղերձով հանդես եկավ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Ներկաները ոգևորությամբ ընդունեցին մարզպետի սրտառուչ խոսքը: Այնուհետև շնորհակալագրերի արժանացան մարզի մի խումբ վաստակաշատ ուսուցիչներ: Միջոցառման ավարտին Վայքի շնորհալի դպրոցականների ուժերով ներկայացվեց...

Տեղական բյուջեների եկամուտների հավաքագրման մակարդակները Վայոց ձորի համայնքներում

Տեղական բյուջեների եկամուտների հավաքագրման մակարդակները Վայոց ձորի համայնքներում 05.10.2012

2012 թվականի ինն ամիսների ընթացքում մարզի 44 համայնքների տեղական բյուջերով եկամուտներ են նախատեսվել 776777.1 հազ. Դրամ, տեղական բյուջեներին ամրագրված եկամուտներից հավաքագրվել է 739360.6 հազ. Դրամ, կամ տեղական բյուջեներին ամրագրված եկամուտների հավաքագրումը կատարվել է 95.2 %-ով, որից սեփական եկամուտներ՝ նախատեսվել է 236250.7 հազ. Դրամ, փաստացի հավաքագրվել է 198946.3 հազ. Դրամ, կամ կատարվել է 84.2 %-ով: Ըստ մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ տնտեսական զարգացման վարչության տեղեկատվություն՝...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-06-17 16:56:59