Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Եղեգնաձորում տեղի կունենա <Որակյալ կրթության հասանելիության խնդիրները Հայաստանի մարզերում> թեմայով քննարկում

05.11.2018

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի մասնակցությամբ  ս/թ նոյեմբերի 11-ին, ժամը՝ 16.00, Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում տեղի կունենա  քննարկում՝ <Որակյալ կրթության հասանելիության խնդիրները Հայաստանի մարզերում> թեմայով: Քննարկման բանախոսներն են՝
ՏՐԴԱՏ ՍԱՐԳՍՅԱՆ-Վայոց ձորի մարզպետ,
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ- ՀՀ կրթության և գիտության փոխնախարար,
ՍԵՐՈԲ ԽԱՉԱՏՐՅԱՆ- Կրթության փորձագետ,
ԱՆՈՒՇ ԹԱՐՎԵՐԴՅԱՆ- Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն:

Նշենք, որ <Հանուն հավասար իրավունքների> հասարակական կազմակերպությունը, կարևորելով Թավշյա հեղափոխության արժեքների ու գաղափարների տարածման, պահպանման անհրաժեշտությունը, կազմակերպում է հանրային հանդիպում-քննարկումների շարք Հայաստանի տարբեր մարզերում։

Համաժողովրդական պայքարից հետո հանրային ակնկալիքները ու սպասումները չափազանց մեծ են, և այս փուլում հատկապես մեծ է անհրաժեշտությունն անմիջական շփումների ու հանդիպումների միջոցով, ապահովելով հանրային մասնակցությունը, ներկայացնելու կառավարության հսկայածավալ աշխատանքը, տեսլականն ու անելիքները։

Սիրով հրավիրում ենք բոլորին Եղեգնաձոր քաղաքում կայանալիք
<Որակյալ կրթության հասանելիության խնդիրները Հայաստանի մարզերում> թեմայով քննարկմանը։ 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:08:58