Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դավիթ Լոքյան. <<Մարզերին տրվող ֆինանսավորման ծավալը 2018 թ-ից սկսած շատ ավելանալու է և 70 տոկոսի չափով ուղղվելու է տնտեսական զարգացման ծրագրերին>>

Դավիթ Լոքյան. <<Մարզերին տրվող ֆինանսավորման ծավալը 2018 թ-ից սկսած շատ ավելանալու է և 70 տոկոսի չափով ուղղվելու է տնտեսական զարգացման ծրագրերին>> 19.07.2017

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ներկա է գտնվել տարածքային զարգացման համաժողովին, որի նպատակն է համախմբել բոլորի ջանքերը՝ ռազմավարական նպատակների, ռեգիոնալ և տեղական դերակատարների ակտիվացման համար: Համաժողովին մասնակցել են նաև ECORYS Նիդեռլանդ ԲՎ գլոբալ պրակտիկայի և քաղաքաշինության բաժնի ղեկավար Ացե Վերկենիսը, ECORYS տեխնիկական օժանդակության ծրագրերի ղեկավար Ռոբերտ Գիրեյկոն, ՀՀ մարզպետներ, համայնքապետեր, ինչպես նաև տարածքային զարգացման և համայնքների խնդիրներով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ողջունելով համաժողովի մասնակիցներին, նախարար Դավիթ Լոքյանն ընդգծել է համաժողովի դերը տարածքային զարգացման հարցում, ասել, որ այսօր Հայաստանը գտնվում է տարածքային անհամաչափությունը հավասարեցնելու ճանապարհին և այս համատեքստում կարևորել է Եվրամիության իրական, գործնական և լրջագույն օգնությունը Հայաստանին ամբողջ գործընթացն իրականացնելու համար: 2016 թվականին ՀՀ 2016-2025 թթ տարածքային զարգացման ռազմավարության ընդունումից հետո արդեն կառավարությունը հաստատել է 10 մարզերի ռազմավարությունները: Տեղեկացնելով այս մասին, նախարարը վստահեցրել է, որ

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հեթական նիստը

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հեթական նիստը 18.07.2017

Այսօր կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նիստը` կոմիտեի նախագահ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալներ՝ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը և իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը: Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները և մարզային ենթակայության այն հաստատությունների ղեկավարները, որտեղ իրականացվել է ֆինասական աուդիտ: Օրակարգում ներառված էր՝

Կայացավ քաղաքացիների հուլիս ամսվա ընդունելությունը

Կայացավ քաղաքացիների հուլիս ամսվա ընդունելությունը 18.07.2017

2017 թվականի հուլիսի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էր 107 քաղաքացի, ընդունելության էին եկել 107-ը: Ընդունելության եկած 105 քաղաքացիներ դիմել էին դրամական աջակցության խնդրանքով, որոնց խնդրանքը բավարարվեց: Երկու քաղաքացիներ դիմել էին հողային վեճի և շենք-շինությունների հարցերով: Վերջիներիս հարցերն ուսումնասիրման ընթացքում են:

Հերթական գործակարգավարական խորհրդակցությունը՝   ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ

Հերթական գործակարգավարական խորհրդակցությունը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ 17.07.2017

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը: Մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների վերաբերյալ հակիրճ հաղորդումներով և ներկայացրին ընթացիկ շաբաթվա համար ծրագրած աշխատանքները: Մինչ խորհրդակցությունը սկսելը մարզպետ Հ. Սարգյանը տպավորություններով կիսվեց ՀՀ պատվիրակության կազմում Հոլանդիա կատարած իր այցի նպատակների, աշխատանքային առօրյայի և աշխատանքային փորձի փոխանակման արդյունքների վերաբերյալ: Խորհրդակցությանը քննարկվեցին

 Վայոց ձորից 13 ընտանիք մենկեց ,,Լավագույն մարզական ընտանիք,, մրցույթի հանրապետական փուլ

Վայոց ձորից 13 ընտանիք մենկեց ,,Լավագույն մարզական ընտանիք,, մրցույթի հանրապետական փուլ 17.07.2017

Հուլիսի 17-22-ը՝ Ծաղկաձորում ընթանում է ՀՀ Նախագահի մրցանակի համար ,,Լավագույն մարզական ընտանիք,, մրցույթի հանրապետական փուլը: Մրցույթին մասնակցելու նպատակով Վայոց ձորի մարզից Ծաղկաձոր մեկնեց 13 ընտանիք, այդ թվում՝ 1 հաշմանդամություն ունեցող ընտանիք: Նրանք մարզական լավագույն պատրաստվածություն ունեցող այն ընտանիքներն են, որոնք հաղթող են ճանաչվել մրցույթի տարածաշրջանային և մարզային փուլերին մասնակցած 32 ընտանիքների հետ իրենց մարզական ուժերը չափելու արդյունքում:Մրցույթի հանրապետական փուլ մեկնող ընտանիքներին ուղեկցել է մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանը, որը նաև համակարգել է մարզային փուլի աշխատանքները: ՀՀ Նախագահի մրցանակի համար ,,Լավագույն մարզական ընտանիք,, մրցույթի մարզային փուլի աշխատանքների կազմակերպմանը մեծ աջակցություն է ցուցաբերել ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը:

Իրազեկում <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակում հուլիսի 29-ին անցկացվող շաբաթօրյակի վերաբերյալ

Իրազեկում <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակում հուլիսի 29-ին անցկացվող շաբաթօրյակի վերաբերյալ 17.07.2017

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի 2017 թվականի հուլիսի 4-ի հանձնարարականի համաձայն հուլիսի 29-ը հայտարարված է համապետական շաբաթօրյակի օր: Հարգելի վայոցձորցիներ, կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակներում իրականացվող 2-րդ համապետական շաբաթօրյակին և ակնկալում ենք Վայոց ձորում գործող հիմնարկ-ձեռնարկությունների, հասարակական կառույցների, ակտիվ անհատների գործուն մասնակցությունը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 09:48:53