Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գրքի շնորհանդեսը Վայոց ձորի մարզային գրադարանում

Գրքի շնորհանդեսը Վայոց ձորի մարզային գրադարանում 30.06.2017

Երեկ Վայոց ձորի մարզային գրադարանի միջոցառումների դահլիճում մասնակցությամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի հյուրընկալվել էին Վայոց ձորի ընթերցասեր հասարակայնության ներկայացուցիչները, մասնակցելու մարզային գրադարանում կազմակերպված գրքի հերթական շնորհանդեսին: Գիրքի հեղինակը Վայոց ձորի մարզի Արտաբույնք գյուղի արմատներով Եղեգնաձորի բնակիչ Սերյոժա Գասպարյանն էր: Հեղինակն այն նվիրվել է ծննդավայրին: Գրքում զետեղված են պատմվածքներ, ակնարկներ և արձակ բանաստեղծություններ, որոնք նվիրված են Արտաբույնքի անկրկնելի գեղեցիկ բնությանը և հող սիրող ու հողին կառչած աշխատասեր արտաբույնքցիներին: Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը, ներկայացնելով ճանապարհաշինարար ինժեներ Սերյոժա Գասպարյանի կենսագրությունը: Գրքի մասին բովանդալից խոսք ասաց

Հայտարարություն

Հայտարարություն 30.06.2017

2017 թվականի հուլիսի 1-ին > ծրագրի շրջանակներում Վայոց ձորի մարզում անցկացվելու է սանիտարական մաքրման, տարածքների բարեկարգման, աղբավայրերի փակման աշխատանքներ: Այն պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով կոչ է արվում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայություններին, մարզի կրթական, առողջապական, մարզական հիմնարկներին, պետական, մասնավոր և հասարակական հատվածում գործող տարբեր կառույցներին ու կազմակերպություններին, ինչպես նաև բոլոր համայնքների բնակիչներին, ակտիվ մասնակցություն ունենալ շրջակա միջավայրի սանիտարական մաքրման աշխատանքներին: Լրացուցիչ տեղեկությունների համար ցանկացողները կարող են զանգահարել > ծրագրի շրջանակներում ձևավորված մարզային մշտական հանձնաժողովին, զանգահարելով՝ (+37493)-08-58-96 հեռախոսահամարով:

Անհետ կորած ազատամարտիկների օրվա կապակցությամբ ընունելություն Վայոց ձորի մարզպետարանում

Անհետ կորած ազատամարտիկների օրվա կապակցությամբ ընունելություն Վայոց ձորի մարզպետարանում 29.06.2017

Հանդիպման սկզբում մարզպետ Հարություն Սարգսյանը նշեց, որ բոլորի պարտքն է հարգել 1990-ականներին հայրենյաց սահմաններում թշնամու դեմ մարտնչող և մինչ այսօր անհետ կորած ազատամարտիկների պայծառ հիշատակը: Մարզպետը մխիթարանքի խոսքեր ասաց անհետ կորած ազատամարտիկների ծնողներին և հարազատներին, նշելով, որ հասկանում են՝ թե որքան դժվար է յուրաքանչյուր բացվող առավոտ սպասումով նայել հարազատ որդու կամ եղբոր վերադարձի ճանապարհին: Սակայն պետք է մխիթարվել այն մտքով, որ նրանք գնացել են հայրենիքի սահմաննների պաշտպանության և հարազատ օջախների խաղաղության ապահովման նպատակով և մեզանից հեռացել են անվերադարձ ու դարձել հավերժի ճամփորդներ: Նրանց հիշատակը միշտ վառ է մնալու իրենց հայրենակիցների հիշողություններում, բայցև ամեն օր մենք սպասելու ենք նրանց վերադարձին և շարունակելու ենք ապրել, որովհետև միայն ապրելով է հնարավոր մահին հաղթել: Գնդապետ Վ. Քոչարյանը շնորհակալություն հայտնեց անհետ կորածների հարազատներին ամուր կամք դրսևորելու, սպասման ցավին դիմանալու և կյանքի նկատմամբ ունեցած

Տեղի ունեցավ հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման խնդիրներին վերաբերող 2017 թվականի երկրորդ հաղորդումը

Տեղի ունեցավ հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման խնդիրներին վերաբերող 2017 թվականի երկրորդ հաղորդումը 29.06.2017

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում-խորհրդակցություն, նվիրված հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման խնդիրներին: Մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները: ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սուրեն Միրզոյանը հաղորդում ներկայացրեց մարզում համայնքային ոստիկանության գործունեության արդյունավետության բարձրացման, հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման և համայնքային ոստիկանության ինստիտուտի կիրառման արդյունքում ձևավորված համայնքային խորհուրդներում բարձրացված համայնքային խնդիրների լուծման վերաբերյալ: Նշվեց, որ հաշվետու ժամանակաշրջանում համայնքային ոստիկանության

Հանդիպում Վայոց ձորի մարզպետարանում

Հանդիպում Վայոց ձորի մարզպետարանում 28.06.2017

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում մարզպետ Հարություն Սարգսյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի հանդիպումը մարզի մի շարք համայնքների ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնակցում էին մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանը, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Նորայր Սիմոնյանը, > ՋՕԸ-ի գործադիր տնօրեն Հազարապետ Նազարյանը: Բացելով հանդիպումը մարզպետ Հ. Սարգսյանն ասաց.

Կայացավ ՀՀ Նախագահի մրցանակի համար <<Լավագույն մարզական ընտանիք 2017>> մրցույթի մարզային փուլը

Կայացավ ՀՀ Նախագահի մրցանակի համար <<Լավագույն մարզական ընտանիք 2017>> մրցույթի մարզային փուլը 28.06.2017

ունիսի 26-ից 27-ը ՀՀ Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքի մարզադաշտում անցկացվեց ՀՀ Նախագահի մրցանակի համար > ամենամյա մրցույթի մարզային փուլը: Մրցույթի նախորդ՝ Եղեգնաձորի, Վայքի և Ջերմուկի տարածաշրջանային փուլերն անցկացվել են հունիս ամսվա ընթացքում համապատասխանաբար՝ հունիսի 4-6-ը, 7-10-ը և 12-14-ը: Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցել է 36 ընտանիք, որոնցից ընտրվել են 12 լավագույնները: Մարզական ընտանիքներն իրենց ուժերը չափում էին 4 տարիքային խմբերում՝

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53