Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրվա 30-րդ տարելիցի կապակցությամբ խորագրով միջոցառումների շրջանակներում Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից սույն թվականի դեկտեմբերի 6-ին, ժամը՝ 13:00-ին, Եղեգնաձոր քաղաքի կինոթատրոնի հրապարակում բնակչության համար կկազմակերպվեն ուսուցողական և բացատրական դասընթացներ հրշեջ փրկարարական ջոկատներում առկա հրշեջ և վթարափրկարարական մեքենաների տեխնիկական հնարավորությունների վերաբերյալ: Զուգահեռ կցուցադրվեն

Իրազեկում 26.11.2018
ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 27-ին ժամը 10:00-16:00 կդադարեցվի Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Իսրայել Օրի փողոցի, Ջերմուկի խճուղու 23, 34, 36, 51 և 53 հասցեների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։

Իրազեկում 22.11.2018
ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ նոյեմբերի 23-ին ժամը 09։30-16։00 կդադարեցվի Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հանդիպել է մարզի համայնքների երիտասարդ ներկայացուցիչների հետ 22.11.2018
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը նոյեմբերի 22-ին Մարզային երիտասարդական կենտրոնում հանդիպել է մարզի տարբեր համայնքների երիտասարդների հետ և ծանոթացել երիտասարդներին հուզող խնդիրներին: Բարձրաձայնված հարցերը վերաբերել են գյուղերի ոռոգման համակարգերի, լուսավորության անցկացման, ժամանցային վայրերի կառուցման, զբոսաշրջության խթանման, ԲՈՒՀ-երի վերաբացման խնդիրներին: Մի քանի երիտասարդներ ցանկություն են հայտնել մարզպետարանում պրակտիկա անցնելու վերաբերյալ և ստացել են մարզպետի համաձայնությունը: Տ. Սարգսյանը նշել է, որ առաջիկայում առանձին ծրագրեր կմշակվեն, որի շնորհիվ երիտասարդները կկարողանան պրակտիկ հմտություններ ձեռք բերել մարզպետարանի հմուտ աշխատակիցների մոտ: Հանդիպման ժամանակ մարզպետը նշել է, որ իր գործունեության առանցքային ուղղություններից մեկը լինելու է երիտասարդության հետ սերտ համագործացությունը, քանզի երիտասարդությունը պետության շարժիչ ուժն է: Տ.Սարգսյանը նշել է, որ
ՀՀ պետական բյուջեից 2018 թ. Վայոց ձորի մարզին տրված նպատակային հատկացումների (սուբվենցիոն) ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 477 մլն դրամ, որից 250 մլն դրամը համայնքային բյուջեներից կատարվելիք համաֆինանսավորման գումարն է, իսկ ՀՀ պետական բյուջեից հատկացվող գումարը կազմում է 227 մլն դրամ: Սուբվենցիոն ծրագրում ընդգրկված են մարզի Արենի, Գլաձոր, Եղեգիս, Եղեգնաձոր, Զառիթափ և Մալիշկա համայնքները: ՀՀ Վայոց ձորի մարզին տրված նպատակային հատկացումների (սուբվենցիոն) ծրագրի վերաբերյալ տեղեկատվությանը ծանոթացեք



