Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գյուղմթերքի տոնավաճառ` Մաշտոցի պողոտային հարող տարածքում

Գյուղմթերքի տոնավաճառ` Մաշտոցի պողոտային հարող տարածքում 28.07.2017

2017 թվականի հուլիսի 29-ին և դրան հաջորդող յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում («Մալիբու» սրճարանի հարևանությամբ) նախատեսվում է կազմակերպել գյուղատնտեսական մթերքների տոնավաճառներ: Հայաստանի Հանրապետության մարզերի գյուղացիական տնտեսություններին հնարավորություն կընձեռվի անվճար մասնակցելու տոնավաճառներին և Երևան քաղաքի սպառողներին ներկայացնելու բացառապես սեփական արտադրանքը, ինչը կնպաստի արտադրողների և սպառողների համար առավել շահավետ գյուղատնտեսական մթերքների գների ձևավորմանը: Տոնավաճառը բացառիկ կարևորություն ունի Երևան քաղաքում գյուղմթերքի մատակարարման համակարգի բարելավման գործում, և նախատեսվում է նման տոնավաճառներ կազմակերպել նաև քաղաքի մյուս շրջաններում:

Հուլիսի 29-ին նախատեսված է երկրորդ համապետական շաբաթօրյակը ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ Է 26.07.2017

 Հուլիսի 29-ին նախատեսված է երկրորդ համապետական շաբաթօրյակը ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ Է

Նախագահը դիտել է <<Լավագույն մարզական ընտանիք>> մրցույթի 2017թ. եզրափակիչ փուլի մրցումները

Նախագահը դիտել է <<Լավագույն մարզական ընտանիք>> մրցույթի 2017թ. եզրափակիչ փուլի մրցումները 24.07.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում դիտել է ՀՀ Նախագահի մրցանակի համար արդեն ավանդաբար՝ տասնչորսերորդ տարին անընդմեջ անցկացվող > մրցույթի 2017թ. եզրափակիչ փուլի մրցումները: > մրցույթն անցկացվել է երեք փուլերով, չորս տարիքային խմբերով՝ 6 մրցաձևերում: Մրցույթի 1-ին փուլին Արցախից, Երևան քաղաքից և Հայաստանի Հանրապետության 10 մարզերից մասնակցել է 1516 ընտանիք կամ 4548 մարդ: Եզրափակիչ փուլ է անցել նախնական փուլերը հաջողությամբ հաղթահարած 144 ընտանիք: Մրցույթի եզրափակիչ փուլում այս տարի մասնակցել է նաև հաշմանդամություն ունեցող 23 ընտանիք՝ Հանրապետության մարզերից, Երևան քաղաքից և Արցախից: Հանրապետության Նախագահը շնորհավորել է մրցույթի հաղթողներին, հանձնել վկայագրեր, դրամական պարգևներ և հուշանվերներ, նաև գավաթներ՝ Երևանի, Արցախի և Հանրապետության մարզերի պատվիրակություններին: Եզրափակիչ փուլ անցած 144 ընտանիքի և հաշմանդամություն ունեցող 23 ընտանիքի բոլոր երեխաները Նախագահի կողմից

Իրազեկում

Իրազեկում 24.07.2017

Պլանային ջրանջատում Եղեգնաձորում «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հուլիսի 25-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Եղեգնաձոր քաղաքի՝ Թամանցիների, Տեր-Առաքելյան, Մուրացանի, Գլաձորյան, Զորավար Վարդանի, Բաղդասարյան փողոցների և նրբանցքների, Նոր ավան թաղամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Վեոլիա Ջուր ՓԲԸ 21.07.2017թ.

   ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ  կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 24.07.2017

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը: Մարզպետը նախ խոսեց Վայոց ձորի մարզում անցկացվելիք ՀՀ կառավարության արտագնա նիստի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների մասին: Ապա մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ոչ միայն հանդես եկան նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների վերաբերյալ հակիրճ հաղորդումներով, այլև հաշվետվություն ներկայացրին 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ստորաբաժանումների գործունեության վերաբերյալ: Խորհրդակցությանը քննարկվեցին

Մարզպետ Հարությունը Սարգսյանը Զառիթափ համայնքում հանդիպում ունեցավ  <<Վայոց ձոր մսամթերք>> ՍՊԸ տնօրեն Սիրեկան Բաբայանի հետ

Մարզպետ Հարությունը Սարգսյանը Զառիթափ համայնքում հանդիպում ունեցավ <<Վայոց ձոր մսամթերք>> ՍՊԸ տնօրեն Սիրեկան Բաբայանի հետ 21.07.2017

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարությունը Սարգսյանը հանդիպում ունեցավ Զառիթափ համայնքում գործարկվող > ՍՊԸ սպանդանոցի տնօրեն Սիրեկան Բաբայանի հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի տեղակալ Նաիրի Սարոյանը: Սպանդանոցի կառուցման աշխատանքները սկսվել են դեռևս 2014 թվականին: Սպանդանոցը հիմնվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Հունաստանի Հանրապետության կառավարության ֆինանսավորմամբ: Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից իրականացվող > ծրագրի շրջանակներում: 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում 70.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով կատարված ներդրման արդյունքում ավարտին են հասցվել շենքի շինարարական և սարքավորումների տեղադրման աշխատանքները: Սպանդանոցը հագեցած է

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28