Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղեկատվություն

Տեղեկատվություն 28.07.2017

ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների ՍԱՏԳ-ներում 2017 թվականի հուլիս ամսին կատարած աշխատանքների մասին.

 Շատին համայնքը <<Որդեգիր մի գյուղ>> ծրագրի շրջանակում ձեռք է բերել արևային 2 մարտկոցներ

Շատին համայնքը <<Որդեգիր մի գյուղ>> ծրագրի շրջանակում ձեռք է բերել արևային 2 մարտկոցներ 28.07.2017

> ծրագրի շրջանակներում Շատին համայնքից մոտ 40 կմ հեռավորությամբ գտնվող > կոչվող տարածքում տեղադրվեց արևային մարտկոց, որը անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ զբաղվող, ամռան ու աշնան ամիսներին այնտեղ տեղափոխվող բնակիչների համար հեռախոսների և այլ էլեկտրոնային սարքերի մարտկոցների լիցքավորման հնարավորություն է ընձեռում: Տվյալ տարածքում էլեկտրական հոսանքի աղբյուրներ չկան: Առաջիկայում ևս մեկ մարտկոց (արտաքին պաշտպանական և տեղանքում ամրացման աշխատանքների ավարտից հետո) կտեղադրվի համայնքից 4 կմ արևելք գտնվող > վանական համալիրի տարածքում, զբոսաշրջիկների և այցելուների էլեկտրոնային սարքերն էլեկտրաէներգիայով ապահովելու նպատակով: Նշենք, որ

Գյուղմթերքի տոնավաճառ` Մաշտոցի պողոտային հարող տարածքում

Գյուղմթերքի տոնավաճառ` Մաշտոցի պողոտային հարող տարածքում 28.07.2017

2017 թվականի հուլիսի 29-ին և դրան հաջորդող յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում («Մալիբու» սրճարանի հարևանությամբ) նախատեսվում է կազմակերպել գյուղատնտեսական մթերքների տոնավաճառներ: Հայաստանի Հանրապետության մարզերի գյուղացիական տնտեսություններին հնարավորություն կընձեռվի անվճար մասնակցելու տոնավաճառներին և Երևան քաղաքի սպառողներին ներկայացնելու բացառապես սեփական արտադրանքը, ինչը կնպաստի արտադրողների և սպառողների համար առավել շահավետ գյուղատնտեսական մթերքների գների ձևավորմանը: Տոնավաճառը բացառիկ կարևորություն ունի Երևան քաղաքում գյուղմթերքի մատակարարման համակարգի բարելավման գործում, և նախատեսվում է նման տոնավաճառներ կազմակերպել նաև քաղաքի մյուս շրջաններում:

Հուլիսի 29-ին նախատեսված է երկրորդ համապետական շաբաթօրյակը ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ Է 26.07.2017

 Հուլիսի 29-ին նախատեսված է երկրորդ համապետական շաբաթօրյակը ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ Է

Նախագահը դիտել է <<Լավագույն մարզական ընտանիք>> մրցույթի 2017թ. եզրափակիչ փուլի մրցումները

Նախագահը դիտել է <<Լավագույն մարզական ընտանիք>> մրցույթի 2017թ. եզրափակիչ փուլի մրցումները 24.07.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում դիտել է ՀՀ Նախագահի մրցանակի համար արդեն ավանդաբար՝ տասնչորսերորդ տարին անընդմեջ անցկացվող > մրցույթի 2017թ. եզրափակիչ փուլի մրցումները: > մրցույթն անցկացվել է երեք փուլերով, չորս տարիքային խմբերով՝ 6 մրցաձևերում: Մրցույթի 1-ին փուլին Արցախից, Երևան քաղաքից և Հայաստանի Հանրապետության 10 մարզերից մասնակցել է 1516 ընտանիք կամ 4548 մարդ: Եզրափակիչ փուլ է անցել նախնական փուլերը հաջողությամբ հաղթահարած 144 ընտանիք: Մրցույթի եզրափակիչ փուլում այս տարի մասնակցել է նաև հաշմանդամություն ունեցող 23 ընտանիք՝ Հանրապետության մարզերից, Երևան քաղաքից և Արցախից: Հանրապետության Նախագահը շնորհավորել է մրցույթի հաղթողներին, հանձնել վկայագրեր, դրամական պարգևներ և հուշանվերներ, նաև գավաթներ՝ Երևանի, Արցախի և Հանրապետության մարզերի պատվիրակություններին: Եզրափակիչ փուլ անցած 144 ընտանիքի և հաշմանդամություն ունեցող 23 ընտանիքի բոլոր երեխաները Նախագահի կողմից

Իրազեկում

Իրազեկում 24.07.2017

Պլանային ջրանջատում Եղեգնաձորում «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հուլիսի 25-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Եղեգնաձոր քաղաքի՝ Թամանցիների, Տեր-Առաքելյան, Մուրացանի, Գլաձորյան, Զորավար Վարդանի, Բաղդասարյան փողոցների և նրբանցքների, Նոր ավան թաղամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Վեոլիա Ջուր ՓԲԸ 21.07.2017թ.

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45