Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն այցելել է Վայք համայնք

05.11.2018

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը նոյեմբերի 3-ին այցելել է Վայք համայնք: Հանդիպման ընթացքում  համայնքի ղեկավար Թարո Ավետյանը  ներկայացրել է քաղաքում կատարված աշխատանքները: Քննարկվել են համայնքային խնդիրըները, համայնքի զարգացման հեռանկարային ծրագրերը և սպասվելիք անելիքները:
Մարզպետը համայնքապետի ուղեկցությամբ շրջայց է կատարել Վայք համայնքում և համայնքապետարանի ենթակա կառույցներում: Տ. Սարգսյանն այցելելել է  <Վայքի թիվ 1 մանկապարտեզ>, <Վայքի մշակույթի տուն>, <Վայքի ՄՍԿ> ՀՈԱԿ-ներ և <Արևիկ> մարզադաշտ:  Վերջում մարզպետ Տ. Սարգսյանը ներկա է գտնվել <Վայքի Մանկապատանեկան մարզադպրոց> ՀՈԱԿ-ում կազմակերպված <Սիրո և համերաշխության> հեղափոխությանը նվիրված ֆուտզալի սիրողական մրցաշարի եզրափակիչ խաղին և մրցանակների հանձման արարողությանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 14:14:12