Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց քաղաքացիների օգոստոս ամսվա ընդունելությունը

Անցկացվեց քաղաքացիների օգոստոս ամսվա ընդունելությունը 15.08.2017

2017 թվականի օգոստոսի 11-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էր 108 քաղաքացի: Ընդունելության էին եկել 108 քաղաքացի, որոնցից 106-ը դիմել էին դրամական աջակցության խնդրանքով, որոնց խնդրանքը բավարարվեց: Մեկ քաղաքացի դիմել էր աշխատանքի, ևս մեկ քաղաքացի՝ բնակարանի հարցերով: Վերջիններիս հարցերն ուսումնասիրման ընթացքում են:

Վայոց ձորի անտառապատ տարածքում բռնկված հրդեհի վտանգավոր օջախները մարվել են

Վայոց ձորի անտառապատ տարածքում բռնկված հրդեհի վտանգավոր օջախները մարվել են 14.08.2017

Օգոստոսի 14-ին, ժամը 07:15-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Դեպքի վայր է մեկնել 12 փրկարար: Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին, ժամը 18:50-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում անձը չպարզված քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղում, այրվում է խոտածածկ տարածք: Պարզվել էր, որ Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սարավան հատվածի 10-րդ կմ-ից դեպի Արտավան գյուղն ընկած տարածքում այրվում է խոտածածկույթ, բռնկվել է 14 էլեկտրասյուն, ինչի հետևանքով հոսանքազրկվել էր Արտավան գյուղը: Առաջին անգամ հրդեհաշիջման համար օգտագործվել են մոտակա ջրամբարի պաշարները: Հրդեհի (450-500 հա խոտածածկ և անտառածածկ (80 հա) տարածք) վտանգավոր օջախները հաջողվել է մարել՝ բացառելով հրդեհի հետագա տարածումը, տեղում աշխատող փրկարարները շարունակում են կրակի առավել մանր օջախների մարման աշխատանքները:

Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քննարկվել է Վայոց ձորում բռնկված հրդեհի մարման աշխատանքների ընթացքը

Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քննարկվել է Վայոց ձորում բռնկված հրդեհի մարման աշխատանքների ընթացքը 14.08.2017

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որը վարում էր մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը: Ս. Թարվերդյանը խորհրդակցությունը սկսեց օգոստոսի 10-ին Վայոց ձորի մարզի Արտավան գյուղում բռնկված հրդեհի մարման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին հաղորդմամբ: Մարզպետի տեղակալը նշեց, որ հրդեհի վտանգավոր օջախները (450-500 հա խոտածածկ և անտառածածկ (80 հա) տարածք) մարված են: Ներկա պահին շարունակվում են հրդեհաշրջման աշխատանքները, նշանակվել է հերթապահություն՝ հրդեի տարածումը կանխելու և առավել մանր օջախները վերացնելու նպատակով: Հրդեհի մարման աշխատանքներում ներգրավվել են ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերի ուղղաթիռը և ոս

Հրդեհ Վայոց ձորում

Հրդեհ Վայոց ձորում 12.08.2017

Օգոստոսի 10-ին, ժամը 18:50-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սարավան հատվածի 10-րդ կմ-ից դեպի Արտավան գյուղն ընկած տարածքում այրվում է խոտածածկույթ։ Ժամը 20:00-ին հրդեհի վայրից օգնություն են պահանջել: Դեպքի վայր է մեկնել 2 օպերատիվ խումբ՝ 7 հրշեջ-փրկարարով, և 3 մարտական հաշվարկ: Ժամը 22:30-ին դեպքի վայրից հայտնում են, որ այրվում է մոտ 30 հա խոտածածկույթ և 4,5 հա անտառածածկ տարածք։ Քամին նպաստում է հրդեհի տարածմանը: ՓԾ տնօրենի կարգադրությամբ՝ դեպքի վայր է մեկնել ևս 5 մարտական հաշվարկ: Ժամը 00:50-ի դրությամբ դեպքի վայրում են գտնվել անտառտնտեսության՝ 40, բնապահպանության պետական տեսչության՝ 3, ոստիկանության Վայքի բաժնի՝ 35, Եղեգնաձորի բաժնի՝ 27, Ջերմուկի բաժնի՝ 11, մարզպետարանի՝ 20 աշխատակիցներ և Զառիթափ համայնքի բնակիչներ (մոտ 100 հոգի): Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվում է նաև ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերի ուղղաթիռը և ոստիկանական ուժերը:

Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2017 թվականի 2-րդ նիստը 11.08.2017

2017 թվականի օգոստոսի 18-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում (Եղեգնաձոր, 3601, Շահումյան 5) տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2017 թվականի 2-րդ նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը` 1. ՀՀ Վայոց ձորի մարզի գյուղատնտեսական նշանակության հողերն առավել արդյունավետ օգագործելու և ինտենսիվ այգիներ հիմնելու ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, կապված 2017 թվականի հուլիսի 28-ին ՀՀ վարչապետի կողմից Վայոց ձորի մարզում անցացրած արտագնա նիստի արձանագրությամբ տրված հանձնարարկանի կատարման հետ: (Զեկուցող՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մ. Ներսիսյան) 2. Նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների մասին: (Զեկուցող՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ա. Ղազարյան) 3. Զորահավաքային նախապատրաստական աշխատանքների մասին: (Զեկուցող՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վ. Խուդավերդյան): Մարզխորհրդի նիստին հրավիրված են ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հրությունյանը, մարզպետի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, Եղեգնաձորի և Վայքի զինվորական կոմիսարները, համայնքների ղեկավարներ, աշխատակազմի քարտուղարներ, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներ, դպրոցների տնօրեններ : Նիստին հրավիրվել են նաև մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ ու ԶԼՄ ներկայացուցիչներ: Սկիզբը՝ ժամը՝ 11.00:

Կարեն Կարապետյան. Ստեղծելու ենք ժամանակակից, շահութաբեր և ինդուստրիալ գյուղատնտեսություն

Կարեն Կարապետյան. Ստեղծելու ենք ժամանակակից, շահութաբեր և ինդուստրիալ գյուղատնտեսություն 09.08.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ՀՀ գյուղատնտետսության նախարարությունը ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչներին ներկայացրել է գյուղոլորտի զարգացման ծրագրերը՝ տարբեր ուղղություններով: Իր ելույթում վարչապետը նշել է, որ կառավարության գլխավոր նպատակը գյուղատնտեսության մեջ արդյունավետության բարձրացումն է: «Մեր մարզային այցելությունների և անցկացված հետազոտությունների հիման վրա կարևորել ենք հետևյալ ուղղությունները՝ հողային և կլիմայական պայմաններից ելնելով՝ ծախսերի մինիմիզացիան, աղետների դեմ պայքարի ավելի արդյունավետ համակարգի ստեղծումը, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման համար նոր համալիր լուծումների մշակումը, ժամանակակից տեխնոլոգիաների մաքսիմալ կիրառումը գյուղատնտետսության մեջ, կիրառական խորհրդատվական համակարգի ձևավորումը, որի միջոցով հնարավոր կլինի հստակ պատկերացում կազմել, թե որ տարածքում ինչ պետք է արտադրվի, և այդ համակարգի միջոցով օժանդակելու ենք նաև համապատասխան մասնագետների վերապատրաստմանը», - ասել է Կարեն Կարապետյանը՝ կարևորելով խորհրդատվական ծառայությունների մատուցումը գյուղատնտեսության բնագավառում: Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս ամենի արդյունքում մենք կունենանք շահութաբեր և կայուն զարգացող գյուղատնտեսություն, որն իր հերթին, կբերի պարենային անվտանգության բարձրացմանը, ներկրվող մի շարք գյուղմթերքների տեղական արտադրությամբ փոխարինելուն, հանրապետությունից ապրանքների քանակի և տեսականու արտահանման աճի, որը հանգեցնելու է հավելյալ աշխատատեղերի ստեղծմանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 15:11:09