Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Եղեգնաձորում բացվող <Հեղափոխության դեմքերն ու դեպքերը> խորագիրը կրող ցուցահանդեսի բացման խոսքով հանդես կգա ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը

05.11.2018

 Սիրով հրավիրում ենք բոլորին ներկա գտնվելու <Հանուն հավասար իրավունքների> կրթական կենտրոն ՀԿ-ի կողմից կազմակերպած <Հեղափոխության դեմքերն ու դեպքերը> և արվեստագետ Հռիփսիմե Հովհաննիսյանի <ՄԵՆՔ> խորագիրը կրող ցուցահանդեսին, որը տեղի կունենա նոյեմբերի 11-ին, ժամը 15:00-ին Եղեգնաձորի մշակույթի տանը։ Ցուցահանդեսին բացման խոսքով հանդես կգա Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը։

Ցուցադրվելու են Թավշյա հեղափոխության օրերին արված լուսանկարներ, պոստերներ, կարգախոսներ, որոնք հավաքագրվել են բաց հայտարարության միջոցով։

Մուտքն ազատ է։

Սիրով սպասում ենք բոլորին։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53