Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն 07.11.2018

Սահմանված կարգի համաձայն 2018 թվականի նոյեմբերի 9-ին, ժամը՝ 14:00, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն: Հասցեն`

Սուրեն Պապիկյանը մարզպետների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Սուրեն Պապիկյանը մարզպետների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել 06.11.2018

Հ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 5-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ։ Նախքան օրակարգային հիմնական հարցերին անցնելը՝ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը մարզպետների հատուկ ուշադրությունն է հրավիրել առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների վրա՝ ընդգծելով դրանց լիարժեք պատրաստված և կազմակերպված մոտենալու անհրաժեշտությունը։ Այնուհետև Սուրեն Պապիկյանն ամփոփել է նախորդ խորհրդակցությունների արդյունքում մարզպետներին տրված հանձնարարականների կատարման ընթացքը և կառավարչական գործունեության պատշաճ կազմակերպման տեսանկյունից առանցքային համարել դրանց նկատմամբ պատասխանատվությամբ և սրտացավությամբ վերաբերվելու հրամայականը։ Անդրադառնալով խորհրդակցության օրակարգային բաղադրիչ հանդիսացող համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը՝ նախարարի պաշտոնակատարը մարզպետների առջև խնդիր է դրել

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն այցելել է Վայք համայնք

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն այցելել է Վայք համայնք 05.11.2018

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը նոյեմբերի 3-ին այցելել է Վայք համայնք: Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավար Թարո Ավետյանը ներկայացրել է քաղաքում կատարված աշխատանքները: Քննարկվել են համայնքային խնդիրըները, համայնքի զարգացման հեռանկարային ծրագրերը և սպասվելիք անելիքները: Մարզպետը համայնքապետի ուղեկցությամբ շրջայց է կատարել

Տեղեկատվություն 05.11.2018

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության (2.1-5) քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար դիմում ներկայացրած անձանց մասին

Արենիի համայնքապետարանը հայտարարում է ՀՀ Վայոց ձորի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի անդամի ընտրության մրցույթ 05.11.2018

ՀՀ Վայոց ձորի մարզի Արենիի համայնքապետարանը, Արենի համայնքի ղեկավարի 01.11.2018 թվականի թիվ 131 Ա որոշմամբ, հայտարարում է մրցույթ՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի կազմում առաջադրվող ոչ պետական հատվածը ներկայացնող անդամի ընտրության նպատակով: Հայտարարության տեքստին ծանոթանալ

Եղեգնաձորում տեղի կունենա <Որակյալ կրթության հասանելիության խնդիրները Հայաստանի մարզերում> թեմայով քննարկում

Եղեգնաձորում տեղի կունենա <Որակյալ կրթության հասանելիության խնդիրները Հայաստանի մարզերում> թեմայով քննարկում 05.11.2018

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի մասնակցությամբ ս/թ նոյեմբերի 11-ին, ժամը՝ 16.00, Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում տեղի կունենա քննարկում՝ թեմայով: Քննարկման բանախոսներն են՝ ՏՐԴԱՏ ՍԱՐԳՍՅԱՆ-Վայոց ձորի մարզպետ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ- ՀՀ կրթության և գիտության փոխնախարար, ՍԵՐՈԲ ԽԱՉԱՏՐՅԱՆ- Կրթության փորձագետ, ԱՆՈՒՇ ԹԱՐՎԵՐԴՅԱՆ- Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-07-10 17:03:11