Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ավարտվել են խճուղային հեծանվավազքի մրցաշարի Վայոց ձորի մարզային փուլի մրցումները

11.05.2026

   Ավարտվել են <<Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ>> սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի Վայոց ձորի մարզային փուլի մրցումները։
   7-9-րդ դասարանցիների տարիքային խմբում հաղթական հորիզոնականները բաշխվել են հետևյալ կերպ՝ 1-ին տեղ՝ Ագարակաձորի միջնակարգ դպրոց, 2-րդ տեղ՝ Աղավնաձորի միջնակարգ դպրոց, 3-րդ տեղ՝ Ազատեկի միջնակարգ դպրոց։
   10-12-րդ դասարանցիների տարիքային խմբում լավագույն եռյակը գլխավորել է Աղավնաձորի միջնակարգ դպրոցը, իսկ 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Խնձորուտի և Արենիի միջնակարգ դպրոցները։
   Հաղթական հորիզոնականներ զբաղեցրած դպրոցները արժանացել են ԿԳՄՍ նախարարության կողմից գավաթների և հավաստագրերի։
   Առաջին տեղ զբաղեցրած թիմերը կմասնակցեն եզրափակիչ փուլի խաղերին։ 

   Տեսանյութը հղմամբ՝ https://www.facebook.com/share/v/1SnD3b6bSJ/

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-22 18:19:46