Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հաղթանակի և խաղաղության տոնը՝ հարգանքի և խոնարհման օր
09.05.2026
Մայիսի 9-ին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-րդ տարեդարձի օրը, մարզկենտրոն Եղեգնաձորում Վայոց ձորի փոխմարզպետ Վասիլ Ասլանյանը, Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, տարբեր հաստատությունների աշխատակիցներ հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին, նրանց հիշատակը հավերժացնող և հաղթանակը խորհրդանշող հուշակոթողին ծաղիկներ խոնարհել:








