Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի Վայոց ձորի մարզային փուլը

15.05.2026

   Կայացել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի Վայոց ձորի մարզային փուլը։
   Մրցաշարը համախմբել էր մարզի 23 դպրոցի 161 աշակերտ։ Յոթ աշակերտից կազմված թիմերը խճուղավազքում ցուցաբերել են բարձր արդյունքներ և կամային լավագույն որակներ։
   Հաղթական հորիզոնականները բաշխվել են հետևյալ կերպ`

  • 1-ին տեղ` Արենիի միջնակարգ դպրոց
  • 2-րդ տեղ` Աղավնաձորի միջնակարգ դպրոց
  • 3-րդ տեղ՝ Ագարակաձորի միջնակարգ դպրոց

Հաղթած թիմերին ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հավաստագրեր է հանձնել    Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Տատյանա Պոլուդնիցինան։
    Մրցաշարում 1-ին տեղ զբաղեցրած թիմը կմասնակցի եզրափակիչ փուլին։ Այն կանցկացվի մայիսի 29-30-ը Տավուշի մարզում՝ «Պարզ լճի» տարածքում։  

Տեսանյութը հղմամբ՝ https://www.facebook.com/reel/1651139229457823

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-21 17:48:09