Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում օլիմպիադաների հանրապետական փուլում լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտների հետ

18.05.2026

   Օրերս Վայոց ձորի մարզպետի տեղակալ Վասիլ Ասլանյանը մարզպետի աշխատակազմում հյուրընկալել էր Վայոց ձորի մարզի՝ առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլերում դիպլոմների և գովասանագրերի արժանացած աշակերտներին, դպրոցների տնօրեններին և դասավանդող ուսուցիչներին։
   Մարզպետի տեղակալը շնորհավորել է ներկաներին արձանագրած ձեռքբերումների համար, մաղթել նոր նվաճումներ և հաջողություններ, կարևորել կրթության դերն անհատի զարգացման և պետության առաջընթացի ապահովման գործում:
   Երրորդ կարգի դիպլոմների են արժանացել ՝

  • Լյուբա Ալեքսանյան - Վայքի ավագ դպրոց, 11-րդ դասարան, հայ գրականություն
  • Էրիկ Քոչարյան -Մալիշկայի միջնակարգ դպրոց, 12 –րդ դասարան, ռուսաց լեզու
  • Աղասի Բաբայան- Աղավնաձորի միջնակարգ դպրոց, 10-րդ դասարան, ՆԶՊ

   Գովասանագրերի են արժանացել՝

  • Աննա Կարապետյան-Մալիշկայի թիվ 1 միջնակարգ դպրոց, 9-րդ դասարան, քիմիա
  • Արգիշտի Ղամբարյան-Գնդեվազի միջնակարգ դպրոց, 10-րդ դասարան, աշխարհագրություն
  • Էմանուել Զինգա- Եղեգնաձորի վարժարան,10-րդ դասարան, ֆրանսերեն
  • Էրիկ Քոչարյան -Մալիշկայի միջնակարգ դպրոց, 12 –րդ դասարան, հայոց լեզու

   Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտին առնչվող մի շարք հարցեր, կարևորվել դպրոցաշինական ծրագրերը, կրթական հաստատությունների նյութատեխնիկական ռեսուրսների համալրմանը և բովանդակային բարեփոխումներին ուղղված ծրագրերը:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-21 17:48:09