Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայտարարություն

Հայտարարություն 29.06.2026

Անվտանգային վերլուծությունների ինստիտուտը հուլիսի 24-26-ը Կոտայքի մարզի գ․ Մարմարիկում գտնվող «Հորիզոն» ճամբարում կազմակերպում է «Երիտասարդական անվտանգային հետաքննական աշխատարան» ծրագիրը։ Աշխատարանը նախատեսված է 21-28 տարեկան երիտասարդների համար Հայաստանի բոլոր մարզերից և Երևանից։ Ծրագրին կարող են դիմել երիտասարդներ, ովքեր հետաքրքրված են ազգային անվտանգությամբ, հետաքննական լրագրությամբ, փորձագիտական և մեդիա աշխատանքով, բաց աղբյուրների ուսումնասիրությամբ, ապատեղեկատվության դեմ պայքարով, քաղաքացիական ներգրավվածությամբ և Հայաստանի տեղեկատվական դիմադրողականության ամրապնդմամբ։

Եղեգնաձորում պետբյուջեի միջոցներով կկառուցվի սպորտային համալիր

Եղեգնաձորում պետբյուջեի միջոցներով կկառուցվի սպորտային համալիր 26.06.2026

Եղեգնաձոր համայնքի տիպային մարզահամալիրի կառուցման ծրագրի գործընթացի իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում։ Ծրագրով Եղեգնաձոր համայնքում նախատեսվում է պետբյուջեի միջոցներով կառուցել սպորտային համալիր: Ըստ այդմ՝ Վայոց ձորի մարզպետարանն առաջարկել է Եղեգնաձոր համայնքի սեփականություն հանդիսացող Եղեգնաձոր քաղաքի Սպանդարյան փողոց 40/3 հասցեում գտնվող 2.2446 հա տարածքը և վերջինիս վրա գտնվող շինությունները նվիրաբերել ՀՀ-ին։

Մեկնարկել է դպրոցահասակ երեխաների ամառային ճամբարը

Մեկնարկել է դպրոցահասակ երեխաների ամառային ճամբարը 22.06.2026

Մեկնարկել է դպրոցահասակ երեխաների ամառային ճամբարը։ Հունիսի 20-29-ը Վայոց ձորի մարզից 7-13 տարեկան 60 երեխա Կոտայքի մարզի > մանկական ճամբարում կանցկացնի ամառային հանգիստը։ Երկրորդ հերթափոխը կմեկնարկի հունիսի 29-ին և կտևի մինչև հուլիսի 8-ը։ Այն նախատեսված է Վայոց ձորի մարզից ևս 60 երեխայի համար։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ Կառավարության հովանու ներքո, աշխատանքները համակարգվում են Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության կողմից։

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա առթիվ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա առթիվ 21.06.2026

Սիրելի' բուժաշխատողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Բուժաշխատողի օրվա առթիվ: Ձեր ամենօրյա տքնաջան աշխատանքի, արհեստավարժության, մասնագիտական և մարդկային բարձր որակների շնորհիվ փրկվում են կյանքեր, վերականգնվում մարդկանց առողջությունը, դուք եք մարդկանց ներշնչում նոր հույս և հավատ, համակում լավատեսությամբ, պարգևում նորից առողջ ապրելու բերկրանքն ու երջանկությունը:

Ընթանում են   2025-2026 ուսումնական տարվա  սովորողի  ավարտական և  պետական ավարտական քննությունները

Ընթանում են 2025-2026 ուսումնական տարվա սովորողի ավարտական և պետական ավարտական քննությունները 19.06.2026

Ընթանում են 2025-2026 ուսումնական տարվա սովորողի /9-րդ և 12-րդ դասարանների շրջանավարտների/ ավարտական և պետական ավարտական քննությունները։ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության ներկայացուցիչները պարբերաբար այցելում են դպրոցներ, հետևում քննությունների ընթացքին։Մինչ այդ կատարվել են համապատասխան աշխատանքներ՝ քննությունների բնականոն ընթացքն ապահովելու համար։

   Հանդիպում-քննարկում անչափահասների հետ իրականացված աշխատանքների վերաբերյալ

Հանդիպում-քննարկում անչափահասների հետ իրականացված աշխատանքների վերաբերյալ 16.06.2026

Հունիսի 15-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում մարզպետի տեղակալ Վասիլ Ասլանյանի գլխավորությամբ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Վայոց ձորի մարզային վարչություն պետի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի բաժինների պետերի, մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի, կրթության, մշակույթի և սպորտի վարչությունների ներկայացուցիչների, համայնքապետարանների աշխատակազմերի ներկայացուցիչների, համայնքների խնամալակալության և հոգաբարձության մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-29 18:10:18