Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայտարարություն

29.06.2026

   Անվտանգային վերլուծությունների ինստիտուտը հուլիսի 24-26-ը Կոտայքի մարզի գ․ Մարմարիկում գտնվող «Հորիզոն» ճամբարում կազմակերպում է «Երիտասարդական անվտանգային հետաքննական աշխատարան» ծրագիրը։
Աշխատարանը նախատեսված է 21-28 տարեկան երիտասարդների համար Հայաստանի բոլոր մարզերից և Երևանից։ Ծրագրին կարող են դիմել երիտասարդներ, ովքեր հետաքրքրված են ազգային անվտանգությամբ, հետաքննական լրագրությամբ, փորձագիտական և մեդիա աշխատանքով, բաց աղբյուրների ուսումնասիրությամբ, ապատեղեկատվության դեմ պայքարով, քաղաքացիական ներգրավվածությամբ և Հայաստանի տեղեկատվական դիմադրողականության ամրապնդմամբ։
   Եռօրյա աշխատարանը կառուցված է լինելու գործնական աշխատանքի սկզբունքով․ մասնակիցները ներգրավվելու են իրավիճակային վարժանքներում, թիմային առաջադրանքներում։
   Մասնակցությունն անվճար է․ մասնակիցների տեղափոխման, կեցության և սննդի բոլոր ծախսերը հոգում են կազմակերպիչները։
   Աշխատարանը դիտարկվում է որպես երկարաժամկետ նախաձեռնության մեկնարկ։ Ծրագրի ավարտից հետո առավել ակտիվ և մոտիվացված մասնակիցները կարող են հնարավորություն ստանալ շարունակելու համագործակցությունը Անվտանգային վերլուծությունների ինստիտուտի հետ՝ ներգրավվելով մարզային հետաքննական, մեդիա և վերլուծական աշխատանքներում։
   Հայտադիմումի հղումը՝ https://forms.gle/KaHVgaShDPcvDjbR9
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 95 202 148 հեռախոսահամարով։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-29 18:10:18