Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ 05.07.2025
Հարգելի՛ հայրենակիցներ, հպարտորեն շնորհավորում եմ բոլորիս մեր տոնացույցի կարևորագույն տոներից մեկի՝ Սահմանադրության օրվա առթիվ: 30 տարի առաջ հայ ժողովուրդը միասնական վճռականությամբ և հաստատակամությամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը՝ մեկ անգամ ևս ամրագրելով ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն ունենալու քաղաքական կամքը, հավաստելով ազգային և միջազգային արժեքներին իր հանձնառությունն ու հավատարմությունը, պատասխանատվությունն ու պարտավորությունը:

Միջոցառում՝ նվիրված հերոս Նորայր Սողոմոնյանի հիշատակին 02.07.2025
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը և մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները հուլիսի 1-ին Եղեգնաձորի քաղաքային ամֆիթատրոնում ներկա գտնվեցին Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոս Նորայր Սողոմոնյանի ծննդյան 25-ամյակին նվիրված միջոցառմանը։ Նորայր Սողոմոնյանը Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Արտաբույնք գյուղից էր, օժտված էր նկարելու և նվագելու ձիրքով։ Նա պետք է դառնար գեղանկարիչ կամ երաժիշտ, միգուցե համադրեր պատանին ի վերուստ տրված երկու շնորհներն էլ, բայց ուրիշ առաքելություն էր ճակատագիրը սահմանել նրա համար, առաքելություններից վեհագույնն ու ազնվագույնը՝ դառնալ հայրենյաց պաշտպան, հայրենիքի համար օրհասական պահին չխնայել ամենաթանկը՝ կյանքը:

Աղավնաձոր բնակավայրում տեղի ունեցավ հիմնանորոգված մարզադահլիճի բացման հանդիսավոր արարողությունը 02.07.2025
Այսօր Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրում տեղի ունեցավ հիմնանորոգված մարզադահլիճի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, Գերմանիայի դեսպանության զարգացման համագործակցության բաժնի ղեկավար Կատրին Բուդեր-Փելցը և Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ, Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Ուրսուլա Լոյբլը, ոլորտի մասնագետներ և համայնքի բնակիչներ։

Շարունակվում է ամառային զորակոչը 02.07.2025
Վայոց ձորի մարզում շարունակվում է ամառային զորակոչը։ Այսօր նորակոչիկների հերթական խմբին զինվորական պարտադիր ծառայության են ճանապարհել ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, մարզպետի աշխատակազմի, ՏԻՄ ներկայացուցիչներ, ծնողներ, ընկերներ, հարազատներ։ Նորակոչիկներին բարեմաղթանքի խոսքեր է հղել մարզպետ Կոլյա Միքաելյանը՝ ցանկանալով նրանց անվտանգ ու խաղաղ ծառայություն, անկոտրում կամք և հայրենիքի նկատմամբ իրենց պարտքը արժանապատվորեն կատարելու բարձր պատասխանատվություն և պատրաստակամություն։ Նորակոչիկներին բարեմաղթանքի խոսքեր են հղել նաև այլ պաշտոնյաներ, օրհնել է քահանան։

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը Դատախազության աշխատակցի օրվա առթիվ 01.07.2025
ՀՀ դատախազության հարգելի՛ աշխատակիցներ, համակարգի վետերաններ, շնորհավորում եմ ձեզ հուլիսի 1-ի՝ Դատախազության աշխատակցի օրվա առթիվ: Մասնագիտական օրն առիթ է մեկ անգամ ևս գնահատելու ձեր անուրանալի աշխատանքը և հետևողական ջանքերը՝ ուղղված Հայաստանի Հանրապետության պետական շահերի պաշտպանությանը, պետության առջև ծառացած բազմաթիվ խնդիրներին լիարժեք և օբյեկտիվ իրավական գնահատական տալուն, իրավունքի և օրենքի գերակայության հաստատմանը, պետականության ամրապնդմանը և զարգացմանը, հասարակության իրավագիտակցության բարձրացմանը։

Երեխաների հերթական խումբը մեկնեց ճամբար 30.06.2025
Վայոց ձորի մարզից երեկ Հանքավանի > ճամբար 9-օրյա ամառային հանգստի մեկնեցին զոհված, հաշմանդամություն ստացած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 60 երեխա։ Նախորդ հերթափոխին մարզից 52 երեխա էր օգտվել ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող այս ծրագրից։ Աշխատանքները համակարգվել են Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության կողմից։ Երեխաների անվտանգ մեկնման և վերադարձի աշխատանքները ևս ուշադրության կենտրոնում են ․ նրանց ուղեկցում են մարզպետի աշխատակազմի և ՆԳՆ պարեկային ծառայության ներկայացուցիչներ, բուժաշխատողներ։ Մաղթում ենք երեխաներին հաճելի և բազմաբովանդակ հանգստյան օրեր։