Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների և զինղեկերի հետ

20.12.2014

  2014 թվականի դեկտեմբերի 20-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի նախագահությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների և զինղեկերի հետ:
Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Մելս Հությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և uպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը:
Բացման խոսքով հանդես եկավ մարզպետ Հարություն Սարգսյանը: 2014-2015 ուստարվա առաջին կիսամյակի ամփոփ տվյալների վերաբերյալ հաղորդումով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և uպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը: <<Կայուն դպրոցական սնունդ>> ծրագրի ընթացքի մասին զեկուցումով հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը: Հնչեցին հայտարարություններ, որոնք վերաբերում էին ՀՀ ԿԳՆ և ԵԿՄ միջև կնքված հուշագրի շրջանակում դպրոցներում <<Պատանի երկրապահների>> խմբեր ստեղծելու և ավագ դպրոցականների շրջանում ապօրինի ծառահատման դեմ քարոզ իրականացնելու վերաբերյալ՝ դպրոցականներին բնական տոնածառեր ունենալու գայթակղությունից զերծ պահելու նպատակով:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ մարզպետը դպրոցների տնօրեններին հանձնարարեց ներկայացնել իրենց դպրոցներում առաջնային լուծման կարիք ունեցող խնդիրները՝ առաջիկայում ՀՀ ԿԳ նախարարի մարզ այցելության ժամանակ դրանք քննարկելու համար:
Վերջում մարզպետ Հարություն Սարգսյանը բոլորին շնորհավորեց գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ և մաղթեց խաղաղ պայմաններում համագործակցված և արդյունավետ աշխատանք:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-13 15:00:59