Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը Վերջին դասի կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը Վերջին դասի կապակցությամբ 24.05.2013

Սիրելի շրջանավարտներ: Սիրով շնորհավորում եմ ձեզ` դպրոցն ավարտելու կապակցությամբ: Սիրելիներս, Այսօր տոնականորեն հնչող վերջին զանգն ուղեկցելու է ձեզ ողջ կյանքի ընթացքում՝ հաճելի ու բարի հիշողություններ արթնացնելով դպրոցական մտերմիկ ու ջերմ միջավայրի, դասընկերների, սիրելի ուսուցիչների մասին: Իսկ այս տոնը Ձեզ համար է, քանզի Դուք ավարտում եք դպրոցը և քայլ կատարում դեպի կյանքի նոր փուլ: Դուք կյանք եք մտնում, անցյալում թողնելով Ձեր վարդագույն մանկության, գունագեղ պատանության տարիների...

Հրամանատարաշտաբային ուսումնավարժություն Վայոց ձորի մարզում 21.05.2013

Մայիսի 21-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ղեկավարությամբ անցկացվեց հրամանատարաշտաբային ուսումնավարժություն` > թեմայով: Օրակարգը ներկայացնելու համար մարզպետը ամբիոնի մոտ հրավիրեց ՀՀ ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Հակոբ Հակոբյանին: Միջոցառման ծրագիրը ներկայացրեց Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ԲՊ բաժնի պետ-պետի տեղակալ փ/ծ փոխգնդապետ Սահակ Ոսկանյանը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Բերձոր քաղաքի ազատագրման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Բերձոր քաղաքի ազատագրման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին 20.05.2013

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին մասնակցել է Բերձոր քաղաքի ազատագրման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին: Երկրի ղեկավարը ծաղկեպսակ է դրել Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում եւ պետական պարգեւներ ու արժեքավոր նվերներ հանձնել մի խումբ անձանց: Իր խոսքում Նախագահ Սահակյանը Բերձորի ազատագրումը բնութագրել է որպես կարեւոր ռազմական, քաղաքական եւ հոգեբանական հաղթանակ, որը ճեղքեց մոտ 70 տարի տեւած Արցախի շրջափակումը՝ հավելելով, որ առանց դրա անհնարին կլիներ պաշտպանել մեր հայրենիքի անկախությունն ու ազատությունը եւ կայուն հիմքեր ստեղծել նրա հուսալի զարգացման ու զորացման համար: Միջոցառումներին մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ, ՀՀ Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի ղեկավարները, հյուրեր Հայաստանից եւ Սփյուռքից:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը Բերձորի ազատագրման օրվա կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը Բերձորի ազատագրման օրվա կապակցությամբ 18.05.2013

Սիրելի հայրենակիցներ: Ի սրտե շնորհավորում եմ մեզ բոլորիս Բերձորի ազատագրման 21-րդ տարեդարձի կապակցությամբ: 21 տարի առաջ այս օրը Արցախի ինքնապաշտպանության ուժերը ազատագրեցին Քաշաթաղի շրջանն ու Բերձոր քաղաքը՝ տրամաբանական ավարտին հասցնելով Շուշիի ազատագրման բեկումնային և կարևոր հաղթանակը: Հիրավի, Բերձորի ազատագրումն ունեցավ ռազմական, քաղաքական, ինչպես նաև հոգեբանական կարևոր նշանակություն: Դա բոլորիս համար սպասված հաղթնակ էր, քանզի դրանով ճեղքվեց շրջափակման օղակը և բացվեց Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, որն իրավամբ կոչվեց Կյանքի ճանապարհ: Մեր խոնարհումը Արցախյան Ազատամարտի զոհերի հիշատակին, որոնց թափված արյան գնով Արցախում հաստատվեց խաղաղություն: Հավերժ փառք բոլոր ընկածներին: Մեր հոգածությունն ու սերը բոլոր նրանց, ովքեր առողջություն կորցրին ազատամարտի տարիներին: Հազար փառք մեր ազատամարտիկներին և Արցախի հերոսական ժողովրդին:

 ՀՀ Վայոց ձորի մարզպետն ընդունեց 9-11-րդ դասարանների մի խումբ աշակերտների

ՀՀ Վայոց ձորի մարզպետն ընդունեց 9-11-րդ դասարանների մի խումբ աշակերտների 17.05.2013

Մայիսի 17-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն ընդունեց Մալիշկայի թիվ 1 միջնակարգ դպրոցի 9-11-րդ դասարանների մի խումբ աշակերտների, դպրոցի տնօրեն Արմեն Մարգարյանի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը: Էդգար Ղազարյանը դպրոցականներին ծանոթացրեց իր աշխատասենյակին, մանրամասն ներկայացրեց մարզպետի գործառույթները: Այնուհետև խորհրդակցությունների սենյակում պատասխանեց դպրոցականներին հուզող հարցերին, որոնք վերաբերում էին մասնագիտություններին: Մարզպետն իր խոսքում կարևորեց նախասիրած մասնագիտության ընտրությունը, շեշտելով, որ խորը և կայուն գիտելիքներով զինված մասնագետը միշտ էլ իր տեղը գտնում է կյանքում:

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի թիվ 3 նիստը

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի թիվ 3 նիստը 17.05.2013

2013 թվականի մայիսի 17-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի N 3 նիստը: Նիստի արձանագրությանը ծանոթանալու համար կարող եք այցելել Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական կայք`(vdzor.gov.am) բաժնի ենթաբաժին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00