Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը

23.12.2014

 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Հարություն Սարգսյանի նախագահությամբ տեղի ունեցավ մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը և տեղակալը, Եղեգնաձորի և Վայքի տարածքային զինվորական կոմիսարները, մարզի պետական առողջապահության գործակալության վարչության պետը, մարզային առողջապահական կազմակերպությունների ղեկավարները:
Օրակարգում ընդգրկված էր նախազորակոչային տարիքրի պատանիների առողջության անձնագրերի վարման, 2014 թվականի ձմեռային զորակոչի աշխատանքների պատշաճ կազմակերպման, ինչպես նաև զինակոչիկների բուժումը ժամանակին և արդյունավետ կազմակերպելուն վերաբերող հարցերը:
Նշված հարցերի վերաբերյալ հաղորդումով հանդես եկան Եղեգնաձորի տարածքային զինվորական կոմիսար, մայոր Արմեն Սարգսյանը և Վայքի տարածքային զինվորական կոմիսարի տեղակալ, կապիտան Արա Կարապետյանը: Ներկայացված հարցերի վերաբերյալ ծավալվեց քննարկում, եղան առաջարկություններ:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ մարզպետ Հարություն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց կատարած աշխատանքների համար, հույս հայտնեց ձմեռային զորակոչը պատշաճ կազմակերպվածությամբ անցկացնելու վերաբերյալ և բոլորին շնորհավորեց գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-13 15:00:59