Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Եղեգնաձորի թիվ 1 մանկապարտեզի սաները Վայոց ձորի մարզպետարանում

22.12.2014

 2014 թվականի դեկտեմբերի 22-ին Եղեգնաձորի քաղաքային թիվ 1 մանկապարտեզի ավագ խմբի սաներ Անգելինա Գևորգյանին և Էլեն Բալիշյանին  դաստիարակչուհի Աննա Բաբայանի ղեկավարությամբ հյուրընկալել էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Փոքրիկներն իրենց ձեռքով պատրաստած ամանորյա շնորհավորական բացիկն էին բերել մարզպետին:

   Ինչպես նշեց դաստիարակը՝ բացիկը ձևավորվել է մանկարտեզում առաջացած թղթի թափոնի վերամշակմած նյութերով: Մարզպետ Հարություն Սարգսյանը սիրով ընդունեց և լսեց փոքրիկ հյուրերին, նշեց, որ քաղաքապետարանի  հետ համատեղ կանեն հնարավոր ամեն ինչ մակապարտեզի աշխատանքներին օգնելու նպատակով:

   Երեխաները հանձնեցին գեղեցիկ ձևավորված բացիկը և արտասանեցին Նոր տարվան նվիրված  բանաստեղծություններ: Մարզպետը շնորհավորեց երեխաներին, խնդրեց՝ իրենց ծնողներին, մանկապարտեզի բոլոր սաներին և աշխատակիցներին  փոխանցել ջերմ բարեմաղթանքները: Նա շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին:

    Նշենք, որ մանկապարտեզի տնօրեն Արմինե Մխիթարյանը նախակրթական հաստատությունը գլխավորում է 2014 թվականի հոկտեմբերի 1-ից, ում նախաձեռությամբ էլ մանկապարտեզի սաները նախակրթական գիտելիքներ ձեռք բերելուց բացի ծանոթանում են նաև թղթի վերամշակման աշխատանքներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-13 15:00:59