Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ՆՈՐ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՍՊԱՆԴԱՆՈՑ

ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ՆՈՐ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՍՊԱՆԴԱՆՈՑ 24.06.2014

ՀՀ կառավարության աջակցությամբ հատկացված դրամաշնորհի հաշվին ՀՀ Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի վարչական տարածքում կառուցվում է նոր և ժամանակակից սպանդանոց: Այն կունենա խոշոր և մանր եղջերավոր անսունների մթերման լավագույն պայմաններ, ինչպես նաև ժամանակակից լաբորատորիա, ինչը հնարավորություն կտա տեղում, կարճ ժամանակահատվածում ախտորոշել անասունների մոտ առավել մեծ տարածում ունեցող հինգ հիվանդություններ: Սպանդանոցի կառուցումը մեծապես աջակցություն կլինի մարզի անասապահներին՝ մսամթերքի մորթը և մսի իրացումն առավել հեշտացնելու համար: Այն կառուցվում է Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհից ոչ հեռու գտնվող տարածքում՝ անհրաժեշտության դեպքում դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն մսի արտահանումն առավել դյուրին դարձնելու նպատակով: 2014 թվականի հունիսի 24-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը և մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը Զառիթափի գյուղապետ Խաժակ Դավթյանի և կառուցապատող ընկերության տնօրենի հետ այցելեցին սպանդանոցի կառուցման շինարարական հրապարակ՝ տեղում ծանոթանալու կատարվող աշխատանքների ընթացքին:

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏ ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՄԲ

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏ ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՄԲ 24.06.2014

2014 թվականի հունիսի 22-ին լրացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի պաշտոնավարման երկու տարին: Մարզպետն իր գործունեության թափանցիկության ապահովման նպատակով երկամյա աշխատանքի ընթացքում հանդես է եկել մեկամյա գործունեության ու ֆինանսական տարվա հաշվետվություններով և մամուլի ասուլիսներով: Ս/թ. հունիսի23–ին Եղեգնաձորի մշակույթի տան մեծ դահլիճում տեղի ունեցավ մարզպետ Էդգար Ղազարյանի հանրային հաշվետվությունը պաշտոնավարման երկրորդ տարվա գործունեության կապակցությամբ: Հաշվետվությանը մասնակցում էին մարզպետարանի պաշտոնյաները և աշխատակազմի աշխատակիցները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, համայնքների, հինարկ-ձեռնարկությունների, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, հասարակայնության և ԶԼՄ ներկայացուցիչներ: Մարզպետը մանրամասն հաշվետվություն ներկայացրեց հաշվետու ժամանակահատվածում մարզային ենթակայութան կազմակերպությունների գործունեության, մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի, մարզի տարածքում իրականացված պետական ծրագրերի, առաջիկա ժամանակաշրջանում իրականացվելիք ծրագրերի մասին: Խոսեց նաև մարզի տնտեսության տարբեր բնագավառներում, մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման գործում արձանագրված դրական արդյունքների մասին: Էդգար Ղազարյանը բարձր գնահատեց արտաքին հարաբերություններում Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի, Չեխիայի, Բելառուսի Հանրապետությունների հետ համագործակցությունը և փոխադարձ այցելությունները:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը հանդես կգա հանրային հաշվետվությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը հանդես կգա հանրային հաշվետվությամբ 20.06.2014

2014 թվականի հունիսի 23-ին ժամը 15.00-ին Եղեգնաձորի մշակույթի տան մեծ դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հանդես կգա հանրային հաշվետվությամբ՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնում պաշտոնավարման երկրորդ տարվա արդյունքներով: Հաշվետվության ընթացքում կներկայացվեն մարզպետի, մարզպետարանի, մարզային ենթակայության կազմակերպությունների գործունեության արդյունքները, մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը, մարզի տարածքում իրականացված պետական ծրագրերը, առաջիկա ժամանակաշրջանի գործունեության ծրագրերը և այլն: Միջոցառումը բաց է մարզի բնակիչների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների առջև: Նախատեսված ելույթից հետո մարզպետը կպատասխանի մասնակիցներին հուզող հարցերին:

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆԸ

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆԸ 18.06.2014

Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Նորին Գերազանցություն Լուկաս Գասսերի հրավերով ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է Շվեյցարիայի կառավարությանն առընթեր տնտեսական հարցերով պետական քարտուղարության Երկկողմ տնտեսական վարչության ղեկավար, Շվեյցարիայի դաշնային խորհրդի (կառավարություն) առևտրային համաձանագրերի հարցերով պատվիրակ, դեսպան Լիվիա Լեուի գլխավորած պատվիրակության Հայաստան կատարած այցի կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը: Պատվիրակության կազմում են` Շվեյցարիայի կառավարությանն առընթեր տնտեսական հարցերով պետքարտուղար, Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Թուրքիայի պատասխանատու Անդրեա Շմիդտը, Շվեյցարիայի տուրիզմի զարգացող շուկաների և հատուկ ծրագրերի ղեկավար Ֆեդերիկո Սոմմարուգան, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: Ընդունելության ընթացքում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ շվեյցարացի գործընկերների հետ քննարկվել են Վայոց ձորի ներդրումային ծրագրերում Շվեյցարական կապիտալի ներգրավվման, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման հարցեր:

Տեղի ունեցավ  ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2014 թվականի թիվ 3 արտագնա նիստը

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2014 թվականի թիվ 3 արտագնա նիստը 17.06.2014

Ս/թ հունիսի 17-ին, ժամը` 11.00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Արտաբույնք համայնքի նորաբաց մշակույթի տան դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2014 թվականի թիվ 3 արտագնա նիստը, որին մասնակցում էին ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, ՀՀ ՏԿՆ աշխատակազմի տարածքային կառավարման և զարգացման վարչության վարչական վերահսկողության բաժնի պետ Հովիկ Օհանյանը և ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ագրոքիմիական ծառայություն ՊՈԱԿ-ի դաշտային հողերի հետազոտման բաժնի պետ Աշոտ Ղարիբյանը: Նիստը կայացավ օրակարգի հետևյալ հարցերի ընդգրկմամբ.

 ՀՀ Վայոց ձորի մարզպետը կմեկնի Ստրասբուրգ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը կմեկնի Ստրասբուրգ 17.06.2014

Եվրոպայի Խորհրդի քարտուղարության Քաղաքականության պլանավորման տնօրինության ղեկավար, դեսպան դոկտոր Պյոտր Սվիտալսկու հրավերով ՀՀ Վայոց ձորի մարզպետ, Եվրոպայի Խորհրդի Քաղաքական դասընթացների Երևանյան դպրոցի 2007 թվականի շրջանավարտ Էդգար Ղազարյանը հրավիրվել է Ստրասբուրգ՝ մասնակցելու 2014 թվականի հունիսի 19-ից 20-ը կայանալիք Եվրոպայի Խորհրդի քաղաքական դասընթացների դպրոցների շրջանավարտների առաջին միջազգային սեմինարին, որը կրում է “Երիտասարդների կարողությունների օգտագործումը ժողովրդավարական ապագայի կառուցման համար” խորագիրը: Միջազգային սեմինարին մասնակցելու են 19 երկների շուրջ 50 ներկայացուցիչներ: Սեմինարի երկրորդ օրը “Ժողովրդավարական արժեքների փոխանակում. երիտասարդների կարողությունների ընդլայնումը կրթության միջոցով քաղաքացիական ժողովրդավարության համար” նստաշրջանի շրջանակներում նախատեսված է նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ելույթը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-15 17:08:54