Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏ ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

02.09.2014

 Սիրելի հայրենակիցներ:

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ: Ցանկացած ժողովրդի երազանքն է ապրել ազատ ու անկախ երկրում: Արցախում ապրող մեր հայրենակիցներն իրենց վճռականությամբ, տոկունությամբ և իմաստնությամբ կարողացան կյանքի դժվարին ժամանակահատվածում, հաղթահարելով ամեն տեսակի փորձություններն ու պատերազմի աղետալի հետևանքները, հառնել ինչպես փյունիկ և կերտել ժամանակակից ժողովրդավարական մի հրաշալի և օրինակելի պետություն: Ազատ Արացախի Հանրապետությունը հայ ժողովրդի միասնության, ուժի և պայքարի խորհրդանիշն է: Այն աշխահի ցանկացած անկյունում ապրող յուրաքանչյուր հայի հպարտություն է: Այս գեղեցիկ տոնի կապակցությամբ առաջին հերթին շնորհավորում եմ Արցախում ապրող մեր ժողովրդին, Արցախի Հանրապետության Նախագահին և մեր գործընկերներին: Թող հավիտենական հաջողություններով ուղկեցվի Արցախի Հանրապետության լուսվոր ապագան, խաղաղություն և կապույտ երկինք Արցախի սահմանները պաշտպանող մեր զինվորականներին և բարօրություն ու նորանոր նվաճումներ Արցախի հերոսական ժողովրդին:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ
Էդգար Ղազարյան
02, սեպտեմբերի 2014թ.

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00